Մեծ Բրիտանիան ողջունում է Իրանի իշխանությունների հայտարարությունը միջուկային խնդրով բանակցությունների պատրաստակամության մասին, սակայն սպասում է կոնկրետ գործողությունների, հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք ողջունում ենք նոր դրական հայտարարությունները իրանական կառավարության կողմից այն մասին, որ նրանք պատրաստ են բանակցությունների: Սակայն անհրաժեշտ է, որ այդ բազմախոստում հայտարարություններն ամրապնդվեն իրական գործողություններով: Մենք կստուգենք Իրանի անկեղծությունը լիարժեք կերպով և ինքներս միջոցառումներ կձեռնարկենք»,- ասել է Հեյգը՝ ելույթ ունենալով Մանչեստրում Պահպանողական կուսակցության համաժողովում:
«Բանակցությունները, որոնք կոչված են լավացնելու մեր երկկողմ հարաբերությունները, արդեն սկսվել են: Մենք միամիտ չենք ու երբեք չենք լինի իդեալիսստ: Սակայն մենք ոչ մի հնարավորություն բաց չենք թողնի միջուկային զենքի տարածումը կանխարգելելու և դիվանագիտական լուծման համար, հայտարարել է նա:







































