Հոլիվուդի 38-ամյա դերասանուհին ցնցող հայտարարություն է արել ccess Hollywood հաղորդման շրջանակում՝ ամբողջ աշխարհին ի լուր հայտնելով, որ չի պատրաստվում ապագայում ամուսնանալ: Այս մասին հայտնում է viva.ua-ն:
Դերասանուհու խոսքով՝ երկու անհաջող ամուսնությունից հետո ինքը ընդմիշտ փակել է այդ թեման իր համար:
«Ես ամուսնացած եմ եղել երկու անգամ, ու այլևս չեմ ցանկանում: Բացի դրանից՝ ես այն մարդկանցից չեմ, որոնք ուզում են առաջին հերթին ընտանիք կազմել ու շատ երեխաներ ունենալ: Ես կարծում եմ, որ երեխաները մեծ սիրո արդյունք են: Եվ իհարկե, եթե դու երջանկացել ես՝ հանդիպելով քո միակին ու ցանկանում ես դառնալ նրա երեխաների մայրը, ապա հարկավոր չէ դանդաղել: Սակայն եթե դու արդեն 50 տարեկան ես ու նախկինի պես միայնակ, ապա պետք չէ ամբողջ ուժով ձգտել ոչ լիարժեք ընտանիքի: Ես երեխաներ չեմ ունենա ու երբեք չեմ գնա այդ ճանապարհով»,- ասել Լոնգորիան:











































