Այս գաջեթը հավանաբար կգնահատեն քաղցրի, հրուշակեղենի և ճարպոտ սննդի սիրահարները:
Խելացի պատառաքաղ HAPIfork-ը կօգնի նիհարել երազող մարդկանց դիետա պահել: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ սնվելու հետ կապված մեր սովորույթները պայմանավորված են արագ ուտելով: Իսկ այս պատառաքաղի բռնակի մեջ բազմաթիվ սենսորներ են դրված, որոնք ահազանգում են, երբ օգտագործողը սկսում է սահմանված ժամանակից արագ ուտել:
HAPIfork-ը հագեցած է նաև Bluetooth-ով և հավելումով, որի շնորհիվ հնարավոր է ֆիքսել ուտելու համար ծախսած ժամանակն ու քաշի նվազեցումը: Գաջեթի գինը 89 դոլար է, այն առաջիկայում կհանվի վաճառքի:













































