Wednesday, 01 05 2024
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով
Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև գործակցության հեռանկարները
Բացի պաշտոնական վարկածից, բան չեն լսում.15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, ինչի՞ քնից չարթնացան
Մեր կարծիքով երեխեքին թունավորել, հետո նոր վառել են․ վարկածները տարբեր են, քննիչները չեն աշխատում
Ամիրբեկովը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները կապրեն որպես լավ հարևաններ
«Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»․ նախագահ
Ուղիղ. Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Սպասվում են տեղումներ
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»
Վարչապետը շնորհավորել է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը

Հայկական կողմը հստակեցրել է, թե ինչ կկորցնի Ադրբեջանը պատերազմի դեպքում

ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը երեկ Հանրայինի եթերում նշել է, որ Ադրբեջանի նոր հարձակման դեպքում մենք անցնելու ենք հակահարձակման ու ընդլայնելու ենք անվտանգության գոտին:«Այդ հակահարձակողական գործողությունների ընթացքում մենք ընդլայնելու ենք այսօրվա մեր գոյություն ունեցող անվտանգության գոտու լայնությունը և անվտանգության գոտու խորությունը, 2016թ ապրիլյան գործողությունների այդ սահմանափակ հենակետերը, որ անցել են իրենց հսկողության տակ, միանշանակ վերականգնվելու են»,-ասել է գեներալը:

Մնացականյանն, անշուշտ, տվյալ դեպքում, արտահայտում է ոչ միայն պաշտոնական Ստեփանակերտի, այլ` հայկական զույգ պետությունների ռազմա-քաղաքական էլիտաների ընդհանրական դիրքորոշումը: Օբյեկտիվորեն Հայաստանն ու Արցախը շահագրգռված չեն նոր պատերազմով, որովհետև հայկական դիվանագիտությունը նպատակ ունի անրապնդել ներկա ստատուս-քվոն, որն Ադրբեջանի արկածախնդիր քաղաքականության հետևանքով ավելի իրական է դարձնելու Արցախի միջազգային ճանաչման հեռանկարը:

Մյուս կողմից` Մնացականյանի հարցազրույցում ընդգծված է զինվորականի հաստատակամության և դիվանագիտական զսպվածության ներդաշնակությունը: Գեներալը հստակ հասկացնում է, որ հայկական կողմը պատրաստ է պատերազմի և նույնիսկ նշում է այն հնարավոր կորուստը, որ կարող է ունենալ Ադրբեջանը` կորցնելով անցյալ տարվա ապրիլյան պատերազմի աննշան ձեռքբերումը: Նույնիսկ Ադրբեջանի ագրեսիվ քարոզչության և սադրանքների ֆոնին մեր ռազմա-քաղաքական էլիտան հավատարիմ է մնում ստատուս-քվոն ամրապնդելու և բանակցելու մարտավարությանը, որովհետև Արցախի բանակի ղեկավարը խոսում է ընդամենը հարկադրված հնարավոր պաշտպանական գործողությունների, 1994-ի զինադադարով ամրագրված սահմանների վերականգնման մասին և որևէ խոսք անգամ չկա Ադրբեջանը կապիտուլացնելու կամ Ադրբեջանի այնպիսի տարածքների գրավման մտադրության մասին, որոնք առնչություն չունեն Արցախի անվտանգության հետ:

Շատ կարևոր է, որ Ադրբեջանի սադրանքներին հակադարձելու հաստատակամության հետ մեկտեղ` հայկական ռազմա-քաղաքական ղեկավարությունը բարձրաձայնի դիրքորոշումներ, որոնք համահունչ են միջազգային համատեքստին, միջնորդների օրակարգին: Լևոն Մնացականյանին դա երեկ հաջողվեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում