Wednesday, 01 05 2024
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով
Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև գործակցության հեռանկարները
Բացի պաշտոնական վարկածից, բան չեն լսում.15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, ինչի՞ քնից չարթնացան
Մեր կարծիքով երեխեքին թունավորել, հետո նոր վառել են․ վարկածները տարբեր են, քննիչները չեն աշխատում
Ամիրբեկովը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները կապրեն որպես լավ հարևաններ
«Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»․ նախագահ
Ուղիղ. Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է

Եկել է Կարեն Կարապետյանին «օպտիմալացնելու» ժամանակը

Կարեն Կարապետյանի մարզային խորհրդակցությունների երեկվա կանգառը եղել է Վայոց Ձորը։ Ջերմուկում այս մարզի պատասխանատուները վարչապետին զեկուցել են արված-չարվածի մասին: Մյուս կողմից`ավելի շատ տպավորություն է, որ Կարապետյանը գտել է երևանյան աննախադեպ շոգից պաշտպանվելու դեղատոմսն ու Ջերմուկի հանգիստը համատեղել է աշխատանքային խորհրդակցության հետ:

Երեկ, ըստ պաշտոնական հաղորդագրության, մարզի կրթության և առողջապահության ոլորտների պատասխանատուները վարչապետին զեկուցել են, որ աշխատանքներ են տարվում օպտիմալացման ուղղությամբ, որոնց արդյունքում կրթության ոլորտում արդեն իսկ տնտեսվել է 56, իսկ առողջապահության բնագավառում 24 մլն դրամ: Ծրագրերը կրելու են շարունակական բնույթ: «Մենք ունենք միջոցներն արդյունավետ ծախսելու բավականին մեծ ներուժ: Մեր թիվ մեկ խնդիրը ոչ թե գումարների տնտեսումն է, այլ մեր երեխաներին ժամանակակից, առավելագույնս լավագույն կրթություն տրամադրելը: Եթե մենք ցանկանում ենք ունենալ լավ պետություն, ապա այսօր, վաղը կամ մյուս օրը մեր երեխաներին պետք է տրամադրենք լավագույն կրթությունը: Եվ ուղղակի այդ ժամանակ պետք է օբյեկտիվորեն, հաշվի առնելով մեր հնարավորությունները, գումարների էֆեկտիվ ծախս կատարենք: Կարծում եմ, որ ունենք օպտիմալացման բազմաթիվ տեղեր»,-ասել է գործադիրի ղեկավարը:

Անկեղծ ասած` հայերենի մեր իմացությունը թույլ չի տալիս ուղղակի կամ գոնե անուղղակի կապ գտնել մարզային պատասխանատուների զեկույցի և կրթության արժևորման վերաբերյալ Կարապետյանի դիտարկման միջև: Մարզային կրթության պատասխանատուի իրավասության շրջանակներում գործում են դպրոցները ու, եթե նա հաջողացրել է 56 միլիոն դրամ տնտեսել, ապա դա կարող է տեղի ունեցած լինել միայն աշակերտների կրճատման ու դասարանների միացման արդյունքում տեղի ունեցած տնտեսումների հաշվին: Եթե արտագաղթ է եղել, աշակերտների թիվը պակասել է, ինչը հանգեցրել է ուսուցիչների կրճատման, այսինքն` գործազրկության ավելացման, ապա ուղղակի անհնար է կապ տեսնել պետական միջոցների խնայման և կրթության զարգացման միջև: Նույն տրամաբանությամբ` շուտով հնարավոր կլինի խոսել ԲՈւՀ-երում հաստիքների օպտիմալացման մասին, որովհետև արտագաղթն և ուսանողների թվի շեշտակի պակասը բերելու են պրոֆեսրա-դասախոսական կազմի կրճատմանը:

Գոնե կրթության ոլորտում Կարապետյանի իրականացրած օպտիմալացումն որևէ առնչություն չունի կրթության որակի բարձրացման հետ ու հանգեցնելու է. միայն նոր կրճատումների և արտագաղթի: Համոզված ենք` նույնը վերաբերում է մյուս ոլորտներին: Իսկ եթե վերը նշված 56 միլիոն դրամը տնտեսվել է, որովհետև նախկինում մսխվել են պետական միջոցներն, ապա ո՞ւր են քրեական գործերը, որոնց առկայությունը, սակայն, հնարավոր կդարձներ խոսել դարձյալ ոչ թե կրթություն զարգացման, այլ` կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի դրսևորումների մասին:

Կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրությունները ոչ թե լրատվության աղբյուր են, այլ Կարեն Կարապետյանի PR-ի անթաքույց փորձ: Եթե Կարապետյանի պաշտոնավարման մեկնարկին դրանով հնարավոր էր «կերակրել» հասարակությանը, ապա հիմա նման պրոպագանդիստական տեքստերը միայն սնուցում են գործազուրկների և աղքատների բանակը համալրածների շարքերի դժգոհությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում