Սեփական արտադրության առաջին իրանական մարտական ուղղաթիռը թեստավորում կանցնի նոյեմբերին երկրի ռազմաօդային ուժերի զորավարժությունների ժամանակ:
Այս մասին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Կիյումերս Հեյդարին, հայտնում է իրանական լրատվական Tasnim գործակալությունը:
«Ուղղաթիռը փորձարկումներ կանցնի նոյեմբերի զորավարժություններին»,- ասել է Հեյդարին: Նրա խոսքով՝ ուղղաթիռն ունի մեծ հզորություն և թեթև է շահագործման մեջ:
«Ուղղաթիռի զանգվածային արտադրությունն արդեն սկսվել է, շուտով զինված ուժերի տրամադրության տակ կհայտնվի»,- ասել է Հեյդարին:
Իրանցի ինժեներների խոսքով՝ ուղղաթիռը աչքի է ընկնում մոբիլությամբ, ճգնաժամային իրավիճակներում լավ մանևրելու ունակությամբ: