Իրանը պատրաստ է քննարկել ուրանի հարստացման մակարդակը և ծավալը, սակայն չի դադարեցնի այդ գործունեությունը: Այս մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչիին:
«Մենք արդեն10 տարի պնդում ենք, որ ուրանի հարստացումը հնարավոր չէ դադարեցնել: Բանակցությունների առարկա կարող են դառնալ հարստացման շրջանակները, մակարդակը, ծավալը, ձևը և վայրը»,- ասել է Արաքչին:









































