ԱՄՆ Լուիզիանա նահանգում պատարագի ժամանակ կրակել են քահանային: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ի երեկոյան Լեյք Չարլզ քաղաքում: Վկաների խոսքերով՝ քարոզի ժամանակ եկեղեցի է մտել մի տղամարդ, մոտեցել հովիվ Ռոնալդ Ջ. Հարիսին և 2 անգամ կրակել որսորդական հրացանից: Քահանայի ընկնելուց հետո նա ևս մեկ անգամ կրակել է և փախել:
Սպանության պահին եկեղեցում 60 մարդ է եղել, այդ թվում՝ հովվի կինը:
Սպանությունից հետո նախկինում դատվածություն չունեցող 53-ամյա Վուդրո Քերին ինքն է հանձնվել ոստիկանությանը: Նա ոստիկաններին նաև ցույց է տվել այն վայրը, որտեղ նետել է զենքը սպանությունից հետո:
Սպանության դրդապատճառների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:





































