Ըստ Հարվարդի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտության՝ քաղցկեղով հիվանդների համար կարևոր գործոններից մեկը ընտանիքի առկայությունն է: Կյանքի ուղեկից ունեցող նման հիվանդները 20 տոկոսով ավելի շատ շանսեր ունեն ապրելու:
Այս մասին գրում է The Daily Mail պարբերականը:
Հետազոտողները պնդում են, որ ամուսնու կամ կնոջ առակայությունը ավելի դրական ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա, քան քիմիաթերապիան:
Բացի այդ, ընտանիք ունեցող մարդիկ հիվանդությունն ախտորոշում են ավելի վաղ փուլում՝ մինչ հիվանդության տարածումը, և ավելի հեշտությամբ են համաձայնում վիրահատության:
Բժիշկ Էյալ Այզերը ենթադրում է, որ կյանքի ուղեկցի աջակցությունը խթանում է պայքարելու համար հանուն կյանքի:











































