Սուրճի սեղանը տան կահույքից ամենաշատ օգտագործվողն է: Սակայն մշակողները որոշել են սեղանն ավելի օգտակար դարձնել՝ փաստացի այն համակարգչի վերածելով:
Բարձրորակ փայտից պատրաստված սեղանը ներդրված Intel Core i5 3.2 համակարգիչ ունի, որի օպերատիվ հիշողության ծավալը 6 գբ է, կոշտ դիսկի տարողունակությունը՝ 500 գբ: Այս սեղանը 7000 դոլար արժե:










































