Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Բարսելոնա»-ն 2:0 հաշվով պարտության մատնեց Պրիմերայի նորեկ «Ալմերիա»-ին՝ տանելով 7-րդ անընդմեջ հաղթանակը: Կատալոնացիները ակումբի լավագույն մեկնարկը գրանցեցին` Պրիմերայում:
Խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացեց Լիոնել Մեսին, ով 7 րոպե անց վնասվածք ստացավ և լքեց խաղադաշտը: Ընդմիջումից հետո բրազիլացի պաշտպան Ադրիանոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնա»-ն վաստակեց 21 միավոր:








































