Էստոնիան հանդես է գալիս հաջակցություն ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման, որը կամրապնդի Եվրոպայում անվտանգությունը, հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաեթը՝ հանդես գալով Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԱԳ նախարարների հանդիպմանը: Շաբաթ օրն այս մասին տեղեկացրել է Էստոնիայի ԱԳ նախարարության մամլո ծառայությունը, գրում է РИА Новости-ն:
Հանդիպմանը մասնակցել են Բալթյան երկրների և Ադրիատիկ կանոնադրությունը ստորագրած պետությունների ԱԳ նախարարները:
Պաեթը նշել է, որ Էստոնիան ՆԱՏՕ-ի ընդլայնման կողմնակիցն է և նշել է թեկնածու-պետությունների և գործընկերների հետ համագործակցելու անհրաժեշտության մասին:









































