Սաուդցի շեյխ Սալախ Լախուդիանը պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ մեքենա վարելը կործանարար հետևանքներ է ունենում կանանց ծնելիության վրա, հաղորդում է Al Arabiya-ն:
Նրա խոսքով՝ մեքենա վարող կանանց երեխաները «ծնվում են խանգարումներով ու արատներով»:
Շեյխը ենթադրում է, որ սաուդցի կանայք պետք է շնորհակալություն հայտնեն պետական իշխանություններին, որ աջակցում են մեքենա վարելու արգելքին:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը 1400 դոլարով տուգանել էր 6 կանանց, ովքեր մեքենա են վարել:









































