Սեպտեմբերի 27-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Բագրևանդ փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սուրեն Սուրենյանցին, որը սեպտեմբերի 27-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի,շուրջ 1,5 ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո՝ վերադառնալով հրապարակել էր իր որոշումը:
Սուրեն Սուրենյանցի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու ստորագրությունը փոխարինվել է կալանքով:








































