Friday, 26 04 2024
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը

Նախարար. Նաիրիտի պարտքը 120-130 մլն դոլար է

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հերքեց «Նաիրիտի» վերաբերյալ տարածված մի շարք «լուրեր»։ Նրա խոսքով՝ լուրեր են տարածվում, թե «Նաիրիտի» հիմնական բաժնետերերը ներգրավված են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավոր և պետական կառույցներում։ «Նաիրիտի հիմնական բաժնետերերը Հայաստանում որևիցե՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր ստրուկտուրաներում ներգրավվածություն չունեն»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով «Նաիրիտի» սարքավորումները ապամոնտաժելու և վաճառելու վերաբերյալ մամուլի հրապարակումներին՝ Ա. Մովսիսյանը նշեց, թե գործարանում 4 սերնդի սարքավորումներ կան։ Դրանց մի մասը, ըստ նախարարի, ենթարկվել են բարոյական մաշվածության, այսինքն՝ հայտվել են այդ ֆունկցիաներն իրականացնող ավելի լավ տեխնոլոգիաներ ու սարքավորումներ։ Մյուս կողմից էլ, ըստ նախարարի, որոշ սարքավորումներ այնքան են հնացել, որ վտանֆգավոր է դարձել տեխնիկական գործընթացներում դրանց օգտագործումը։ Նախարարի խոսքով՝ այս պարագայում բնական է, որ որոշ սարքավորումներ պետք է ապամոնտաժվեն և վաճառվեն։

«Նաիրիտում ստեղծված է հատուկ հանձնաժողով՝ եռաստիճան, որ գնահատում են թե՛ տեխնիկական, թե՛ շուկայական արժեքները»,- ասաց Ա. Մովսիասյանը։ Նրա խոսքով՝ «Նաիրիտը» մոտ 4 ամսվա աշխատավարձի պարտք ունի։ «Նաիրիտում» եղել են ռուսական և արտասահմանյան խոշոր քիմիական ընկերությունների մասնագիտական խմբեր, այդ թվում «Սիբուլի»՝ ամբողջ 25 հոգուց բաղկացած աշխատանքային խումբ, «Նիժնի Կամսկ Շինպրոմի» աշխատանքային խումը , որոնք բավականին բարձր են գնահատել մեր ունեցած ինչպես տեխնիկական պոտենցիալը, այնպես էլ մարդկային ռեսուրսները, հատկապես մասնագիտական պոտենցիալը, և սա հույս է ներշնչում, որ մենք կարող ենք «Նաիրիտը» այս վիճակից հանել»,- հայտարարեց Ա. Մովսիսյանը։

Նա նշեց, որ «Նաիրիտի» կուտակված պարտքը մոտ120-130 մլն դոլար է, որի հիմնական մասը բաժին է ընկնում ԱՊՀ Միջպետական բանկին, «քանի որ Միջպետական բանկն էր այս տարիների ընթացքում ֆինանսավորում «Նաիրիտ»-ի աշխատանքը»։ «20-25 մլն-ը ներքին պարտավորություններն են հայկական բանկերին աշխատավարձի գծով, էներգակիրներին և այլն»,- նշեց նախարարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում