Wednesday, 17 06 2026
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ

Վանաձորի քաղաքապետարանը 2 ամիս աշխատավարձ չի վճարել իր աշխատակիցներին

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հերթական գրությամբ դիմել է  համայնքի ղեկավարին՝ պահանջելով պարզաբանել, թե ինչու չի վճարվում համայնքային որոշ կազմակերպությունների  աշխատավարձերը:  Աշխատանքային օրենսգիրքը պահանջում է, որ աշխատավարձերը վճարվեն մինչև ամսվա 15-ը, սակայն հուլիսի 24-ի դրությամբ Վանաձորի մի շարք մանկապարտեզների, գրադարանների, մշակութային հաստատությունների և համայնքային ենթակայության այլ կազմակերպությունների աշխատակիցներ դեռ չեն ստացել իրենց հունիս ամսվա աշխատավարձը:

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Անահիտ Կարապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ սա առաջին անգամ չէ, որ աշխատավարձերը ուշանում են: «Այդ խնդրով առաջին անգամ ես գրություն ուղարկել եմ դեռևս աշնանը: Արդեն դեկտեմբեր ամիսն էր գալիս, սակայն աշնան աշխատավարձերը չէին վճարվել: Իսկ հիմա արդեն հուլիս ամիսն է ավարտվում, սակայն հունիսի աշխատավարձերը դեռ չեն վճարվել: Մայիս ամսվանն էլ վճարվել է հունիս ամսին: Մենք բազմաթիվ բողոքներ, դիմումներ ենք ստանում աշխատավարձերի ուշացման հետ կապված»,- ասաց Անահիտը:

Վերջինիս խոսքով՝ իրենց գրություններին քաղաքապետարանից մեկ անգամ որպես ուշացման պատճառ նշվել է այն, որ համայնքային բյուջեի եկամուտների մեծ մասը հավաքագրվում է  բյուջետային տարվա չորրորդ եռամսյակում: Բացի այդ, նշվել է, որ համայնքապատկան հիմնարկների աշխատակիցների մեծ մասը արձակուրդ է գնում ամռանը, դրա համար վճարումների հարցը դժվարանում է:

«Աբսուրդը կայանում է նրանում, որ երբ ես առաջին անգամ ֆեյսբուքյան գրառման միջոցով բարձրաձայնեցի այս խնդրի մասին, պարոն Ասլանյանը արձագանքեց, թե իրենք աշխատավարձային պարտք չունեն: Եվ ես ստիպված եղա մի շարք քաղվածքներ հանել, որպեսզի ապացուցեմ, որ աշխատավարձերը չեն վճարվել, և իրենք մեր գրություններին սխալ են պատասխանում: Դրանից հետո մեկ-եկու օրվա մեջ պարտքը մարվեց: Իսկ դրանից հետո ես գրություն ուղարկեցի մայիս ամսին, որի պատասխանը նրանք այնքան ձգձգեցին, որ աշխատավարձերը փոխանցեցին, և հենց դրանք նստեցին քարտերին, հենց նույն օրը քաղաքապետարանից պատասխանեցին, թե իրենք աշխատավարձային պարտք չունեն»:

Իսկ վերջին՝ հուլիսի 21-ի  գրությանը պատասխանել են, որ իրենք կփորձեն առաջիկա մեկ շաբաթվա մեջ մարել աշխատավարձային պարտքը:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով աշխատավարձերի ուշացման խնդրին, ասաց, որ «առանձնապես խնդիր չկա: Ու աշխատավարձերի ուշացումը այդքան չէ, որքան նշվում է: Մեկ-երկու» օրվա հարց է:

«Ուշացման պատճառները տեխնիկական են: Ամեն ինչ լուծվում է: Վաղը չէ մյուս օրը երևի կլուծվի: 1-2  օրվա ուշացում է: Իսկ պատճառն այն է, որ մուտքերը այս ամիսներին դադարում են, սեզոնային աշխատանքները՝ ասֆալտ, աղբահանություն, ավելանում են, դրա հետ կապված՝ մի քիչ ուշանում է, բայց մի քանի օրից ոչ շատ: Էական ոչ մի խնդիր չկա»,- ասաց քաղաքապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում