Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է սկսել՝ Գևորգ Սաֆարյանի պահման պայմանների հարցով:
«Ծայրահեղ վատ իրավիճակը համապատասխան մարմինները բուֆերացնում են: Գևորգ Սաֆարյանը քրեական տարրերի կողմից ճնշումների է ենթարկվում, պատժախցում անմարդկային պայմաններ են՝ խոնավության ու գարշահոտության մեջ:ՄԻՊ-ը պետք է գնա նստի Սաֆարյանի խցի մոտ, մինչև հացը լուծվի:Սա խաբեություն է բուն իրականությունից»,-լրագրողների հետ զրույցում նշեց Գասպարին՝ ավելացնելով, որ քաղբանտարկյալները կալանավայրում ինդիկատոր են, իսկ Գևորգը ինդիկատոր է՝ փշերի վրա նստած:
Մանրամասները՝ տեսանյութում










































