ՌԴ-ի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել է, որ պետության առաջին դեմքերի համար նախատեսված հայրենական արտադրության լիմուզինի մակետը հասարակությանը կցուցադրվի արդեն ընթացիկ տարվա դեկտեմբերին կամ հաջորդ տարվա հունվարին:
Ինչպես Մանտուրովին մեջբերում է Россия 24-ը, մի ամբողջական գիծ կթողարկվի՝ լիմուզին, ավտոբուս,ամենագնաց: Նախարարը հաստատել է նաև, որ միաժամանակ կմշակվեն նախագահական լիմուզինին նման ավտոմեքենաներ, որոնք վաճառքի կհանվեն:
Հիշեցնենք, որ նախագահական լիմուզին արտադրելու համար մրցույթ էր հայտարարվել, իսկ այս տարվա սեպտեմբերին կառավարությունն այդ մեքենայի ստեղծումը հանձնարարել էր НАМИ գիտահետազոտական ինստիտուտին:











































