32-ամյա Ջասթին Թիմբերլեյքը, չնայած երիտասարդ տարիքին, մեծ հաջողությունների է հասել: Իր հարցազրույցում դերասանը պատմել է, թե որքան դժվար է դա եղել:
Շոու-բիզնեսում Թիմբերլեյքն արդեն 22 տարի է: Այս ընթացքում նա, որպես երաժիշտ, շատ մրցանակների է արժանացել: Այնուհետև նա իր առջև նպատակ է դրել Հոլիվուդում սիրված դերասան դառնալ և հասել է իր նպատակին: Սակայն Ջասթինը խոստովանել է, որ քչերն են հավատացել, որ ինքը դերասանական տաղանդ ունի: Նա ստիպված է եղել շատերին ապացուցել դա:
Սակայն Թիմբերլեյքն ինքն իրեն շատ քննադատաբար է վերաբերվում: Նա պատմել է, որ եթե վատ երաժշտություն է գրում կամ վատ է խաղում իր դերը, ապա ոչ մի հոնորար չի կարող փոխհատուցել տհաճ զգացողությունները:
Ընդ որում, նա ասել է, որ երբեք չի մտածում հոնորարների մասին, այլապես հարկավոր չէ խաղալ:









































