Shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ սեպտեմբերի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, 49-ամյա Ռոբերտ Ադիլխանյանը վարելով «Mercedes» մակնիշի 17 ՍՕ 690 համարանիշի ավտոմեքենան Էրեբունի փողոցում, Էրեբունու զինկոմիսարիատի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել և օգնել է, որ վրաերթի ենթարկվածին, որը կլինի մոտ 50 տարեկան տղամարդ, 1-03 շտապօգնության բրիգադը տեղափոխի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մանրամասները` Shamshyan.com-ում