Saturday, 27 06 2026
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

«Ծախենք, բերենք փողը բյուջե լցնենք, ուրիշ խնդիր չունեն տղերքը». ինչու պետք է մասնավորեցվեն բուժհիմնարկները

Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. կառավարության ծրագրում սեփականաշնորհման ենթակա 47 ընկերության ցանկում ընդգրկված են նաև մի շարք  բուժհաստատություններ, այդ թվում նաև  առողջապահու­թյան նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ը, որի ղեկավար, դաշնակցական  Նորայր Դավիդյանը խստորեն  քննադատել է կենտրոնը մասնավորեցնելու ծրագիրը՝ հայտարարելով, թե այն երկրի համար ռազմավարական և սոցիալա­կան նշանակություն ունի, Հայաստանում նման ուղղվածության միակ կենտրոնն է, և  չի կարելի դա վաճառել։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  անդրադառնալով  վերոնշյալ կենտրոնի մասնավորեցման հարցին ու դրա շուրջ հնչող քննադատություններին՝  առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը  շեշտեց.

«Եզակի, ռազմավարական կամ չգիտեմ ուրիշ ինչ բառեր․․․ դրանք խորհրդային ժամանակի խոսքեր են․ասենք ի՞նչ է նշանակում ռազմավարական, արդյո՞ք ՀՀ կառավարության այդպիսի որոշում կա, որ  այս կամ այն բուժհիմնարկն ունի ռազմավարական նշանակություն, եթե իրականում կա այդպիսի որոշում, ապա դրա ձևակերպումը պիտի հստակ տան, որ  հասկանանք, թե  ինչ ասել է ռազմավարական բուժհիմնարկ։

Երկրորդը՝ եզակին ո՞րն է, եթե ասում են, որ  այս կամ այն բուժհիմնարկը եզակի է, ապա դա արդեն իսկ շատ վատ է։  Ի՞նչ է, հիմա ուրիշ  հիվանդանոցների վիրաբուժական բաժանմունքներում այրվածք չե՞ն բուժում, իհարկե, բուժում են, որովհետև այրվածքաբանությունը եզակի բան չէ։ Հարգում եմ պարոն Դավիդյանին, բայց այնպես չի, որ բժշկության մեջ այրվածք բուժելը եզակի բան է համարվում, իսկ ինչ վերաբերում է ճառագայթաբանության խնդիրներին, ապա դա պետության կողմից պատվիրված լիազորություն է։

Թող իզուր տեղը աղմուկ-աղաղակ չանեն, անիմաստ բաներ են դրանք։ Բոլորը մտավախություն ունեն, որ հանվելու է աճուրդի, և շենք-շինությունների տերեր են դառնալու օլիգարխները, դրա վրա են կենտրոնանում, բայց հոգու խորքում բոլորն են ապապետականացմանը կողմ։ 10 բուժհիմնարկ  ապապետականացվելու է, բայց  մենք, բացի Դավիդյանից, ուրիշ ինչ-որ մեկի դժգոհությունը լսե՞լ ենք, իհարկե ո՛չ»։

Պարոն  Մկրտչյանը, առհասարակ,  շատ դրական է գնահատում բուժհիմնարկների մասնավորեցումը,   սակայն նաև մի կարևոր հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում.

«Երևանում կան բազմաթիվ սեփականաշնորհված կամ, որ ավելի ճիշտ է ասել, ապապետականացված  բուժհիմնարկներ, որոնցից շատերը համարվում են լավագույն բժշկական օգնություն և ծառայություն մատուցողներ, իսկ այս 10 բուժհիմնարկները, որոնք ընդգրկված են մասնավորեցման ցանկում, դրանց պարագայում չկա  որևէ տեղեկատվություն, թե դրանց ապապետականացման գործընթացն ինչպես է իրականացվելու, կառավարությունը, ի դեմս առողջապահության նախարարության, այդ ամենը պահում է շատ փակ՝ չհանրայնացնելով ծրագրային մոտեցումները այդ հարցում»,- ասաց նա։

Արարատ Մկրտչյանի խոսքերով՝  2001թ. կառավարության կողմից հաստատվել է առողջապահության բնագավառի ապապետականացման ծրագիր, և մի շարք բուժհիմնարկներ, որոնք այսօր ոչ պետական են,  այդ ծրագրի հիման վրա են  սեփականաշնորհվել։ Ծրագրում մատնանշվել է երկու կարևոր հանգամանք, մասնավորապես.

«Բուժհիմնարկների սեփականաշնորհումը չի հետապնդելու ֆիսկալ էֆեկտ, այսինքն՝ դրանց սեփականաշնորհման հետևանքով բյուջեի համալրման խնդիր  դրված չէ, և դրանց  գնահատված գնի  20 %-ի չափով բաժնետոմսերը տրվել են տվյալ բուժհիմնարկի աշխատողներին, այսինքն բուժհիմնարկի սեփականատերը ապապետականացման առաջին փուլում եղել է այդտեղի կոլեկտիվը։ Դրանից հետո է, որ մեր երկրում բաժնետոմսերի շուկայի բացակայության պայմաններում գլխավոր բժիշկները , բաժնի վարիչները իրենց աշխատակիցներից գնել են բաժնետոմսերը և դարձել են միանձնյա կամ 3-4 հոգով սեփականատեր։ Այսինքն՝ ծրագրի նպատակը եղել է ոչ թե բուժհիմնարկների ապապետականացման միջոցով փող տանել ու լցնել պետբյուջե, այլ կոլեկտիվին տալ հնարավորություն՝ կառավարելու այդ հաստատությունը և միաժամանակ բժշկական օգնություն կազմակերպելու։

Եթե հիմա էլ նման ծրագրով ապապետականացումը տեղի ունենա, և բուժհիմնարկի աշխատակազմը բաժնետեր դառնա, ապա դա ինձ համար շատ նորմալ և ընդունելի պրոցես է։

Երկրորդը՝ այդ ծրագրում նախատեսված էր, որ ապապետականացման ընթացքում աշխատակազմի հետ կնքվում էր պայմանագիր՝ երկարատև բուժօգնություն իրականացնելու տեսնկյունից, այսինքն՝ ինքնին պրոցեսը պարտադրում էր նաև բուժծառայություններ մատուցել՝ 10, 20 կամ ավելի տարիներով՝  կախված  այն բանից, թե կառավարության կողմից  որ բուժհիմնարկի հետ ինչ պայմանագիր էր կնքվում։

Ճիշտ է, այս ծրագիրն ընդունվել է 2001թ., և պահանջերն ու օրենսդրությունը  փոխված կլինեն, բայց այսպիսի մոտեցումներով ընդհանուր գաղափարը ծրագրի կարող է իրականացվել,  և համակարգում էլ ոչ մի դժգոհություն այլևս չի լինի»,-համոզմունք հայտնեց  նախկին նախարարը։

Վերջինիս  դիտարկմամբ՝ նախ աշխարհի ոչ մի կապիտալիստական երկրում չես կարող գտնել  մի որևէ շենք, որը կպատկանի պետությանը, յուրաքանչյուր շենք պիտի  ունենա սեփականատեր, որն իր հերթին ունի բուժհիմնարկ, իսկ եթե ցանկություն կա, որպեսզի պետության կողմից երաշխավորված բուժօգնության ծրագրերը նորմալ ընթանան, ապա պետք է պայմանագիր կնքվի  այդ բուժհիմնարկի հետ՝ կլինի դա սեփական, թե հիմնադրամի տեսքով՝ կարևոր չէ։ Ըստ նրա՝ այլ  խնդիր է, թե նման դեպքում  պետությունը  որքանով է պաշտպանում  իր քաղաքացու շահերը, հակառակ դեպքում՝  պետական կամ սեփական պատերի ներսում է կատարվում բուժօգնությունը, Մկրտչյանի պնդմամբ՝  էական չէ։

«Օրինակ՝ Երևանում կա  ֆիզիոթերապիայի և կուրորտաբանության  ինստիտուտ, բայց դա պետության կողմից պահվելու ինչ մի բան է որ, իմաստը ո՞րն է դրա։ Պետք է սեփականաշնորհել դա, եթե կգոյատևի՝  շատ լավ է, եթե ոչ՝ ուրեմն թող փակեն։ Երևանում գտնվող հիվանդանոցների կեսը եթե վաղն իսկ փակվեն, ապա  հավատացած եղեք, որ առանց դրանց էլ առողջապահության համակարգն իր բուժօգնության  ծառայությունների մատուցումը շատ հանգիստ կարող է շարունակել։

Կամ մեկ ուրիշ օրինակ բերեմ՝  ունենք ուռոլոգիայի կենտրոն, որը  նախկինում սարսափելի վիճակում էր գտնվում, քիչ էր մնում՝ այդ շենքը փլվեր, կեղտի ու գարշահոտության մասին էլ խոսք չկա, բայց հիմա կարող են  այցելել և տեսնել, թե  ինչքան է փոխվել, բարելավվել՝ 10 տարուց ավել սեփականաշնորհված է, կոլեկտիվն է սեփականատերը, ու գնացեք տեսեք ինչ բարձր որակի բժշկական ծառայություններ են մատուցում։ Ունենք նաև մաշկաբանության և վեներալոգիայի կենտրոն, որը դեռևս ԽՍՀՄ տարիներից է մնացել, բայց այսօր մաշկային կամ վեներական խնդիրներ ունեցող  գեթ մեկ հիվանդ չեք գտնի, որ հիվանդանոցում պառկելու խնդիր ունենա, այսինքն այդ հիվանդությունների բուժումը  արդեն տասնամյակներ շարունակ հիվանդանոցային բուժման կարիք չունի, տեխնոլոգիաները փոխվել են, և ցանկացած պոլիկլինիկայում կա համապատասխան կաբինետ, որտեղ կարող են բուժում ստանալ այդպիսի հիվանդները, ուրեմն այդ հսկայական շենքը պահելու  իմաստը ո՞րն է, ես չեմ հասկանում։  Փոխարենը՝ նման կենտրոնները  կարելի է որպես բուժհիմնարկ վերացնել, աշխատակիցներին, ովքեր որ թոշակի պետք է արդեն գնան, ուղարկել թոշակի, իսկ մնացած կադրերին  կամ տեղավորել այլ բուժհաստատություններում,  կամ գործուղել մարզեր, որովհետև մարզերում հաստատ մասնագետների կարիքը կլինի,  և ուղղակի որպես դատարկ շենք դա հանել աճուրդի ու  վաճառքից ստացված  գումարները կրկին ուղղել առողջապահության ոլորտի առաջնային խնդիրներից մեկը լուծելու վրա»,- շեշտեց մեր զրուցակիցն  ու միևնույն ժամանակ հավելեց.

«Յուրաքանչյուր բուժհիմնարկ պետք է ունենա իր մաստեր-ծրագիրը, թե  ինչ նպատակահարմարությամբ այն կարելի է օգտագործել, իսկ ապապետականացման այս ծրագիրը, որ կառավարությունը ներկայացրել է, դա փաստացի կառավարության աշխատելաոճն է. ասում են՝ եկեք ծախենք, բերենք փողը բյուջե լցնենք, ուրիշ խնդիր չունեն տղերքը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում