Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է «Մենթոր Գրաֆիկս»-ի կողմից իրականացվող ՏՏ ոլորտի զարգացման ծրագրերին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Թումո ստեղծարար կենտրոնում տեղակայված «Մենթոր Գրաֆիկս Հայաստան» ընկերություն՝ ծանոթացել վերջինիս նորաբաց գրասենյակում ստեղծված պայմաններին և գործունեությանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նախ շնորհավորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բոլոր մասնակիցներին՝ վերջին հինգ տարիների ընթացքում մեր երկրում այս բնագավառում արձանագրվող հաջողությունների կապակցությամբ:

Վարչապետը նշել է, որ վերջին տարիներին ՏՏ ոլորտում, որը կառավարության գերակայություններից մեկն է, տեղի են ունենում որակական փոփոխություններ: «Ակնհայտ է, որ որակական փոփոխությունների մեջ իրենց դերակատարությունն ունեն նաև այն աշխարհահռչակ ընկերությունները, որոնք ՀՀ-ում ծավալում են արդյունավետ գործունեություն: Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի արձանագրենք «Մենթոր Գրաֆիկս»-ի հաջողություններից մեկը, մասնավորապես, հինգ տարվա գործունեության արդյունքում ընկերությունը մի քանի անգամ ավելացրել է իր աշխատանքների ծավալները, կարողացել է հավաքագրել բարձրորակ մասնագետներ: Ընկերությունը դրանով իսկ նպաստել է Հայաստանում ՏՏ-ի որորտի զարգացմանը և մեր երկրի դիրքարավորմանը, որպես այս բնագավառում հարաբերական առավելություն ունեցող պետություն: Իհարկե վաղ է հանգստանալ՝ արձանագրելով այս հաջողությունները, որովհետև դեռևս մեծ անելիքներ ունենք»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ունի առաջնակարգ ընկերություններ ներգրավելու կարիք, որոնք իրենց հետ բերում են նոր մշակույթ, հնարավորություն են տալիս Հայաստանում ձևավորել նոր ինստիտուտներ և հարաբերություններ:

«Մի կողմից դա հնարավորություն է տալիս, որպեսզի զգանք, որ այդ կապերի շնորհիվ համաշխարհային տնտեսության մեջ ունենք մեր դերակատարությունը, մյուս կողմից՝ թույլ է տալիս ավելի արագ տեմպերով իրականացնել բարեփոխումներ: «Մենթոր Գրաֆիկս»-ն այդ ընկերություններից մեկն է և նրա հաջողությունները Հայաստանի Հանրապետությունում մեզ ոգևորում են: Մենք պետք է շարունակենք մեր ռազմավարությունը, որպեսզի նմանատիպ ընկերություններն իրենց հարմարավետ զգան մեր բիզնես միջավայրում»,- ասել է կառավարության ղեկավարը:

ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը ևս կարևորել է առաջատար ընկերությունների ներգրավումը հայաստանյան շուկա և նշել.«Ցանկանում եմ շնորհավորել վարչապետին և ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում այնպիսի պայմաններ ապահովելու համար, որոնց արդյունքում այստեղ են հայտնվում այսպիսի միջազգային ներդրողներ, ինչպիսին է նաև «Մենթոր Գրաֆիկս Կորպորացիա»-ն»:

«Մենթոր Գրաֆիկս կորպորացիա»-ի նախագահ Գրեգորի Հինկլը նշել է, որ իր գլխավորած ընկերությունը ևս ամեն ինչ կանի՝ ՏՏ ոլորտում մեր երկրի համար նոր հաջողություններ գրանցելու համար: Գրեգորի Հինկլի խոսքով՝ էլեկտրոնային դիզայնի ավտոմատացման ոլորտում Հայաստանն աշխարհում ապահովում է արտադրանքի հինգ տոկոսը, ինչը այս բնագավառում մեր երկրի զարգացման կարևորագույն նախադրյալներից մեկն է:
«Մենթոր Գրաֆիկս Կորպորացիա»-ն (Nasdaq: MENT) էլեկտրոնիկայի և ծրագրային ապահովման լուծումների ուղղվածությամբ աշխարհի առաջատար ընկերություններից է, որն իր գործունեությունն իրականացնում է ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում, Պակիստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում և Հայաստանում: Ընկերությունն զբաղվում է էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտում աշխարհի հեղինակավոր ընկերություններին արտադրության, մասնագիտական խորհրդատվության և բարձրորակ սպասարկման տրամադրմամբ:

2008 թ. հուլիսին «Մենթոր Գրաֆիկս»-ն իր ներկայացուցչությունը բացել է Հայաստանում` գնելով «Պոնտե Սոլյուշնս» ընկերությունը (Մաունթին Վյու, Կալիֆորնիա): ՀՀ-ում 5-ամյա գործունեության արդյունքում ընկերությունը գրեթե եռապատկել է իր կարողությունները. 2008 թվականին «Մենթոր Գրաֆիկս»-ն ուներ միայն մեկ բաժին, կար մոտ 40 աշխատակից: 5 տարվա ընթացքում այստեղ բացվել է ևս երկու բաժին, իսկ աշխատակիցների թիվը կազմում է 120:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում