ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times պարբերականին մեղադրել է ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին ոչնչացնելու ԱՄՆ զինուժի փորձը խափանելու մեջ: Այս մասին Թրամփը գրել է իր թվիթերյան էջում:
«New York Times-ը խոչընդոտել է աշխարհի թիվ մեկ որոնվող ահաբեկչին` ալ-Բաղդադիին սպանելու ԱՄՆ փորձին: Նրանց դժբախտ օրակարգն ավելի կարևոր է, քան ազգային անվտանգությունը»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Միևնույն ժամանակ Թրամփը չի պարզաբանել՝ ինչին են վերաբերում իր խոսքերը: Լրագրողները հայտնել են, որ New York Times-ն արդեն հարցում է ուղարկել Սպիտակ տուն` փորձելով պարզել, թե որ հոդվածին է վերաբերում նախագահի գրառումը:








































