Thursday, 25 06 2026
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
09:10
Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
08:50
ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը
Լարսը բաց է
08:30
Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել

«Լիսկան չորս անգամ ազատազրկվել է` խուլիգանության, թուրք աղջկա առևանգելու, բռնաբարելու համար»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:

 – Պարոն Հարությունյան, սեպտեմբերի 30-ին Երևանի Աջափնյակ-Դավիթաշեն վարչական շրջանների դատարանում նշանակվել է դատական նիստ՝ ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայցադիմումի գործով: Ի՞նչ ակնկալիքներ ունեք և արդյո՞ք կներկայանաք դատարան:

 – Հանրահայտ է, որ մեր ժամանակների հակահերոս, վերջին հարյուրամյակների խոշորամասշտաբ ոճրագործներից մեկը՝ Սուրիկ Խաչատրյանը՝ տխրահռչակ Լիսկան, դիմել է Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, պահանջել իբրև իր արժանապատվությունը վիրավորելու համար ինձ որակել որպես զրպարտիչ, միաժամանակ պահանջել հերքում «Առավոտ» օրաթերթում իր հասցեին արված որոշ արտահայտությունների համար, միաժամանակ պահանջել, որ ինձնից՝ 15 տարվա գործազուրկից մեր ժողովրդից ավելի քան 200 միլիոն դոլար հափշտակած Սուրեն Խաչատրյանի օգտին բռնագանձվի 1,5 միլիոն դրամ: Հայցադիմումում նշվում է, որ հանցագորությունը որոշում է դատարանը, և ես իրավունք չունեի նրա հասցեին նման հայտարարություններ անել՝ որ նա ոճրագործ է, հանցագործ է և մի քանի ուրիշ արտահայտություններ: Վերջին հաշվով՝ բոլորը գիտեն, որ նա մինչև 90 թվականը չորս անգամ դատապարտվել և ազատազրկվել է՝ է՛լ չարամիտ խուլիգանությունների համար, է՛լ թուրք աղջկան առևանգելու, բռնաբարելու համար և այլն: Եվ վերջին հաշվով՝ նրա կատարածները համարվել են ծանր ոճիրներ, նա ազատազրկվել է և իր պատիժը կրել է Հայաստանի ու Ադրբեջանի կալանավայրերում: Հայտնի է, որ խորհրդային շրջանում նրա կատարածը վերջին քսաներեք տարիներին նրա կատարած ծանր ոճիրների ընդամենը մեկ կաթիլն է, որոնց համար նրան հազարավոր տարիների ազատազրկում կհասնի, եթե նա վերջապես կանգնի հայոց արդար և ահեղ դատաստանի առաջ, որը ուշ թե շուտ լինելու է: Դատական նիստը կկայանա սեպտեմբերի 30-ին, ժամը 12:00-ին՝ դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ: Իմ շահերը ներկայացնելու է մեր լավագույն փաստաբաններից մեկը՝ Մուշեղ Շուշանյանը: Ինչ վերաբերում է իմ ֆիզիկական մասնակցությանը, ես իսկապես տրամադրված չեմ մասնակցելու, որովհետև մի քանի անգամ Մարտի մեկի մեր քաղբանտարկյալների դատին ինձ թույլ եմ տվել չկանգնել դատարանի առաջ: Իսկ վերջին անգամ մեկ տարի չորս ամիս առաջ էր, երբ դիմել էի ՍԴ՝ ընտրությունների արդյունքները բեկանելու պահանջով, սակայն ՍԴ վարքագիծը ինձ ստիպեց դատավճիռը ընթերցելուց այնտեղ չլինել:

 Իսկ դատարան սիրով կգնամ այն դեպքում, երբ վերջապես զգամ, որ Հայաստանի դատարաններն արդար վճիռներ են ընդունում: Հիմա ամեն ինչ կախված է Անի Մխիթարյանից: Եթե նա հետևի Պարգև Օհանյանի օրինակին, ապա ես և շատերը կողջունենք այդ վճիռը, հակառակ դեպքում բողոքարկելու եմ և դիմելու եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ կասկած չունեմ, որ շահելու եմ դատը:

 – Պարոն Հարությունյան, արդեն հայտնի է դատախազի անունը: Կարծիք կա, որ Գևորգ Կոստանյանին պատահական չեն տվել այդ պաշտոնը, որ դա պայմանավորված է հունիսի մեկի դեպքերից հետո նրա կողմնակալ վերաբերմունքով:

 – Հետաքրքիր է, որ հունիսմեկյան ահավոր սպանությունից հետո քերական գործն առայժմ չի կարճվել, և ընդամենը մեկ մեղադրյալ կա՝ Հայոց բանակի լավագույն զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը, և նա մեղադրյալ է այն պատճառով, որ հանդգնել է ողջ մնալ: Ավելին, Լորետա Բարսեղյանի «ողորմածությունից» է կախված Արտակ Բուդաղյանի հետագա ազատությունը: Հակառակ դեպքում ես մազաչափ չեմ կասկածում, որ մեր բանակի լավագույն հրամանատարին կարող են դատել, ազատազրկել:

 Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին անմիջապես կալանավորեցին 2000 դոլարի համար (կասկածում եմ, թե այդ քայլը կատարած լինի), բայց մեր ժամանակների խոշորամասշտաբ ոճրագործը, որը ոչ միայն հունիսմեկյան սպանության հեղինակն է, այլ հարյուրավոր ծանրագույն ոճիրների, ոչ միայն չի կանգնում դատարանի առաջ, այլ նաև իր մարդասպան որդին և թիկնապահը չեն կանգնում:

 Իմ խորին համոզմամբ՝ հունիսի մեկի երեկոյան հետևյալն է տեղի ունեցել. Լիսկան, օրինակ վերցնելով գիշատիչ գազաններից, իր որդուն սովորեցրել է, թե ինչպես պետք է հայ ճանաչված և հարգված մարդուն, Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուին և գնդապետ Արտակ Բուդաղյանին մղել սպանության: Եվ ակնհայտ է անգամ չմոնտաժված ժապավենից, որ վերևից է կրակոցն իջնում: Բոլորը տեսել են դա, և նա այսօր ոչ միայն չի կանգնում դատարանի առաջ, այլ «հեղինակավոր» կարծիք է հայտնում դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի մասին, արդեն շնորհավորում է նրան: Եվս մեկ անգամ հայտարարում եմ՝ ՀՀ զինվորական դատախազությունը երկու անգամ 93-ին, 99-ին և վերջին անգամ էլ հունիսի մեկից հետո ուղղակիորեն որպես գործիք օգտագործվեց Լիսկայի ծանրագույն ոճիրները քողարկելու համար:

 Գևորգ Կոստանյանը պետք է առաջիկա օրերին ԱԺ կոչվածի կողմից նշանակվի զինվորական դատախազ: Ինձ պարզապես շատ վրոդովեցրեց ՀԱԿ խմբակցության կողմից արված հայտարարությունը, ըստ որի՝ եթե Գևորգ Կոստանյանը չդառնա համակարգի գործիք, չծառայի համակարգին, ապա իրենք կօժանդակեն Գևորգ Կոստանյանին: Գևորգ Կոստանյանը նո՞ր պետք է ապացուցի, որ միմիայն ծառայում է համակարգին: Ապշելու բան է պարզապես: Մի՞թե կարելի է նման արտահայտություն անել:

 Իսկ թե որքանով է նրա նշանակման որոշումը կապված հունիսմեկյան իրադարձությունների հետ, Գևորգ Կոստանյանի կատարած աշխատանքի հետ, համենյանդեպս՝ առաջին օրերին նա այնպես պահեց, թե ձևականորեն ինքն էր ուղղորդում, բայց իհարկե բոլորը գիտեն, որ մեկ ուղղորդող կա երկրում, որ ցանկացած հարցի հետ կապված որոշում ընդունողը Սերժ Սարգսյանն է: Եվ անգամ գործը դատարան չի հասնի: Ե՛վ սպանության հեղինակը և՛ կատարողները չեն կանգնելու դատարանի առաջ, գոնե ձևականորեն կանգնեին դատարանի առաջ, եթե անգամ անարդար վճիռ պետք է ընդունեին, անգամ դա չարվեց: Նա պարգևատրվեց Սերժ Սարգսյանի կողմից: 

 – Կիրակի օրը Կապանի և Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ են: Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է արդյոք արդար ընտրություն:

 – Ես բազմիցս ասել եմ, որ այս ռեժիմի պայմաններում ընտրություն չի կարող լինել, իմ տառապանքն այդ առումով հսկայական փորձ ունի: Սակայն սյունեցիները թեկուզ ուշ-ուշ, բայց ապացուցել են, որ արտասովոր հաղթանակներ կարող են տանել՝ այնպես, ինչպես 18-21թթ., մանավանդ Նժդեհի առաջնորդությամբ: Նա ուղղակի չի մտածել, որ իր ազատագրած տարածքների տերն ու տիրակալը պետք է դառնա տխրահռչակ Լիսկան: Եվ այսօր ցանկության դեպքում ազատատենչ, արդարամիտ, ըմբոստ սյունեցիները (ինչպես մեր պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ ապացուցել են, որ կարող են) պետք է այդ օրը ոչ թե սովորական ընտրության օր, այլ լիսկայական արյունոտ լծից ազատագրվելու օր դարձնեն: Բոլորը գիտեն, որ մնացել են երկու թեկնածու, մեկը ռեժիմի թեկնածու Արմեն Կարապետյանն է, որի թեկնածությունն առաջադրել է Լիսկան հունիսմեկյան այդ ծանրագույն ոճրագործությունից հետո՝ մեկուկես ամիս առաջ, իսկ մյուս թեկնածուն մեր ազատամարտի նվիրյալներից, պատասխանատու և վճռական քաղաքացի Սամվել Հայրապետյանն է, որին վաղուց ճանաչում եմ, և նա այս տարիներին երբեք չդարձավ ռեժիմի գործիքը: Սյունեցիները կարող են ընտրել ոչ միայն և ոչ այնքան վստահելով Սամվել Հայրապետյանին, ինչին նա, անշուշտ, արժանի է, որքան այդ օրը հայտարարեն Լիսկային մերժելու օր: Շատ ուրախ կլինեմ, որ սյունեցիներն այդ բանը հասկանան: Նրանք կարող են այդ օրը ընդվզել, հիսուն մետր հեռավորության վրա կարող են կանգնել և չթողնել, որ թաղի խուժանը տեր ու տնօրինություն անի: Կարո՛ղ են դա անել սյունեցիները… Եվ այս ամոթի խարանը, որ կպցրել են սյունեցիների ճակատին, վերջապես կվերանա, և այդ օրվանից սկսած՝ Սյունիքը հայ ժողովրդին պարզ ճակատով կներկայանա՝ ապացուցելով, որ Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Նժդեհի արժանի ժառանգորդն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում