Վրաստանի խորհրդարանը օրենսդրության ուղղում է պատրաստում, որը կսահմանափակի Վրաստանի քաղաքացիների երկիրը լքելու հնարավորությունը, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Գործող օրենսդրության համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները չեն կարող ժամանակավոր լքել երկրի սահմանները, եթե հետախուզվում են իրավապահ մարմինների կողմից կամ ներկայացրել են կեղծ փաստաթղթեր:
Այժմ պատգամավորներ Իրինա Իմերիլիշվիլին և Զուրաբ Աբաշիձեն հանդես են եկել նախաձեռնությամբ, ըստ որի Վրաստանի քաղաքացիներին կարգելեն լքել երկիրը ՝ ելնելով պետական շահերից և (կամ) հասարակական անվտանգությունից:







































