Friday, 12 06 2026
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով

Հայաստանցիները չգնահատեցին Ռուսաստանից միլիարդավոր դոլարների փոխանցումները. Կոլերով

Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն օրերս հայտարարեց, որ Ռուսաստանը պետք է Հայաստանում ռուսամետ էլիտա ձևավորի: Ըստ նրա՝ Արևմուտքը հայ հասարակության հետ մեծ աշխատանք է կատարում հակառուսական տրամադրություններ ձևավորելու ուղղությամբ, և Ռուսաստանը պետք է ինչ-որ բան հակադրի դրան: Անդրադառնալով նախկին դեսպանի այս դիտարկումներին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը ռուսամետ էլիտա ձևավորելու անհրաժեշտության մասին Կովալենկոյի պնդումը համարեց ուտոպիական:

Կոլերովը նշեց, որ առաջին հերթին ՀՀ-ն ու ՌԴ-ն պետք է կարգավորեն երկկողմ տնտեսական և քաղաքական հարաբերությունները, որից հետո հնարավորություն կունենան պայմանավորվելու, թե ինչպիսի ընդհանուր էլիտա է իրենց անհրաժեշտ: Նրա պարզաբանմամբ՝ էլիտա ձևավորել հայության պարագայում, որը ապրում է երկու տանը (Հայաստան, Ռուսաստան), ուտոպիա է:

Քաղաքական վերլուծաբանի համոզմամբ՝ այն բոլոր հայերը, ովքեր ապրում են ՌԴ-ում և այդպիսով պահում են հայության կեսին, պետք է դառնան Ռուսաստանի շահերի գլխավոր փոխանցողները և պետք է ճանաչված լինեն Հայաստանում ոչ միայն որպես հայեր, այլև որպես ռուսաստանցի հայեր, ինչը ամբողջապես իրագործելու պարագայում բավարար կլինի:

«Ուստի առանձին պրոռուսական ուժ, էլիտա ձևավորելու անհրաժեշտություն չկա: Դրա ձևավորման գաղափարը ուտոպիական է: Պրոռուսական ուժի ձևավորման գաղափարը Հայաստանում բախվում է այն մտքի հետ, թե Հայաստանում չկան պրոռուսական ուժեր, իսկ իրականում Հայաստանում գոյություն ունեն պրոռուսական տրամադրություններ, հայության կեսը ապրում է Ռուսաստանում՝ ինչպես երկրորդ տանը, ուստի առանձին ուժ ձևավորելն ավելորդ է, դա կեղծ խնդիր է: Մինչդեռ պետք է ձևավորել ադեկվատ տեղեկատվություն Ռուսաստանի հետաքրքրությունների, Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների մասին: Դա անհրաժեշտ է, որովհետև այսօր նման ադեկվատ տեղեկատվությունը շատ քիչ է, իսկ Հայաստանի կողմից պրոպագանդան պարզունակ է: ՌԴ-ի կողմից փոքր-ինչ չհասկացված է դա, չհասկացված են հայաստանյան շատ իրողություններ, իսկ ընդհանուր շտամպերի ձևավորումը ամենագլխավոր խնդիրն է: Այլապես բոլոր ուժերն ու էլիտաները կունենան նույն հեղինակությունը, ինչ Անդրանիկ Նիկողոսյանը»,- նման տեսակետ հայտնեց Մոդեստ Կոլերովը՝ հավելելով, որ հարաբերությունների զարգացման համար գլխավորը ՄՄ-ում այդ հարաբերությունների փորձն է:

Նրա խոսքով՝ եթե ՌԴ-ում ապրող մեծաթիվ հայության միլիարդավոր գումարային փոխանցումները Ռուսաստանից ոչ բավարար դուրս եկան, որպեսզի հասկանալի դառնան Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների կարևորությունը, ապա նշանակում է, որ անհրաժեշտ է այլ փորձ:

Քաղաքագետի համոզմամբ՝ դա ենթադրում է տնտեսական ինտեգրացիա, Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններում մենաշնորհների բացակայություն, նույնը՝ տնտեսական հարաբերություններում:

«ՄՄ ձևաչափը սկզբունքորեն բացառում է քաղաքական և տնտեսական ցանկացած մենաշնորհ, ստացվում են ազատ հարաբերություններ բիզնեսի, մարդկանց, ուսանողների, գիտնականների և այլնի միջև: Մեզ անհրաժեշտ չէ որևէ վերահսկիչ, մեզ պետք չէ որևէ օլիգարխ մեր հարաբերություններում»,- նկատեց նա:

Հարցին՝ ՌԴ ձախողումը չէ՞ արդյոք այդ նախորդ փորձերի անհաջողությունը, նա պատասխանեց՝ եթե Հայաստանում չեն գնահատում այն միլիարդավոր դոլարները և գումարային փոխանցումները, որոնք փոխադրում են հայերը Ռուսաստանից, ուրեմն դա ՌԴ ձախողումը չէ: Ավելին, նրա կարծիքով՝ դա հայաստանյան տնտեսության ձախողումն է, որը մենաշնորհված է օլիգարխների կողմից և ՌԴ-ի հետ ազատ հարաբերությունների մեխանիզմը օգտագործելու հնարավորություն չի տալիս : Ռուսաստանն այստեղ մեղավոր չէ, դա ՀՀ ներքին խնդիրներն են:

«Ես կարծում եմ, որ գումարներ և ռեսուրսներ ծախսել սկսելուց առաջ անհրաժեշտ է առաջին հերթին գումարների հիմար ծախսերը կրճատել: Արդեն հիմա գոյություն ունեն մեծաթիվ նախագծեր, որոնք պետք է ավելի ռացիոնալ կազմակերպել և օգտագործել: Մենք խնդիր չունենք գումար ծախսելու, մենք խնդիր ունենք էֆեկտիվ մեխանիզմ աշխատեցնելու: Եթե մենք չունենանք դա, ապա ցանկացած գումար կծախսվի անիմաստ:

Մեխանիզմն առաջին հերթին հարաբերությունների մասին ադեկվատ տեղեկատվությունն է, ռուս սեփականատերերի իրավունքների ադեկվատ պաշտպանությունը Հայաստանում, և հակառակը: Դա օգնություն է նրանց, ովքեր աշխատում են, ապրում Ռուսաստանում և բիզնես են սկսում Ռուսաստանում»,- նման կարծիք հայտնեց Մոդեստ Կոլերովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում