Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան հայտարարել է, որ կփակի շքեղ բանտը, որտեղ պահվում են մարդկության դեմ հանցանք գործած նախկին սպաները: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կորդիլյերա բանտում բանտարկյալներն ունեն առանձին լոգասենյակներ, թենիսի կորտեր, լողավազան, խորովածանոց:
Հիմա նրանք կտեղափոխեն մեկ այլ բանտ, որտեղ սահմանված պատժաչափերով կշարունակեն ազատազրկման վայրում անցկացնել գեներալ Պինոչետի կառավարման ժամանակ գործած սպանությունների ու կտտանքների համար:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ բռնապետության պայմաններում 40 018 մարդ դարձել է մարդու իրավունքների խախտումների զոհ, նրանցից 3065-ը սպանվել են կամ անհետ կորած են համարվում:









































