Պակիստանի հյուսիս-արևմուտքում գրանցվել է դենգե տենդի բռնկում՝ փոխանցում է Medical Xpress-ը:
Հիվանդությունից արդեն 23 մարդ է մահացել:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ հիվանդությամբ վարակվածների թիվը գերազանցում է 6000-ը:
Իշխանությունները հիվանդացության տեմպի նվազում են ակնկալում այն բանից հետո, երբ ջերմաստիճանը կլինի 16°C-ից ցածր: Այդ ջերմաստիճանում վիրուսը ոչնչանում է:










































