Հալեպահայերի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ «Իրաքի և Սիրիայի Իսլամական Պետություն» կոչվող արմատական իսլամիստները հարձակվել են Հալեպից 160 կմ. հեռավորության վրա գտնվող Ռաքքա քաղաքի հայկական եկեղեցու վրա։
Սիրիահայերն ահազանգում են ֆեյսբուքյան խմբերում, որ հայ կաթոլիկ Նահատակաց եկեղեցին նաև թալանվել ու մասամբ ավերվել է։








































