ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանը բոլոր հասանելի միջոցներով փորձում է «բարդացնել» ամերիկացիների կյանքը։ Այս մասին հայտնում է Washington Examiner-ը։
Նա նշել է, որ Մոսկվան ակտիվորեն ներգրավված է սիրիական խնդրի կարգավորման գործում միայն այն պատճառով, որ ռուսական իշխանությունները ցանկանում են «տհաճություն պատճառել Ամերիկային»։
«Նրանք ցանկանում են գտնել ցանկացած տեղեր, որտեղ կարող են բարդացնել մեր կյանքը»,-ասել է Պոմպեսոն։
ԿՀՎ ղեկավարը չի պատասխանել հարցին, թե Ռուսաստանը հանդիսանու՞մ է ԱՄՆ-ի թշնամի՝ ընդգծելով տվյալ հարցի բարդությունը։







































