Թունավոր նյութերի մեծ մասը, որ ունի Դամասկոսը, քիմիական զենքի արտադրության բաղադրամասեր են: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով քիմիական զենքի հարցերով ԱՄՆ փորձագետներին:
Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիայում գտնվում է շուրջ 1 մետրիկական տոննա քիմիական զենք, որից շուրջ 300 մետրիկական տոննան այսպես կոչված մանանեխի գազ է՝ նյութ, որը կիրառվել է դեռևս Առաջին աշխարհամարտի ժամանակ: Թերթի փոխանցմամբ՝ սիրիական զինանոցի մնացած ծավալը հեղուկ վիճակում պահվող քիմիական բաղադրամասեր են՝ նյարդակաթվածային ազդեցությամբ:
Փորձագետների կարծիքով՝ այն փաստը, որ Սիրիայի իշխանությունների տրամադրության տակ գտնվող քիմիական զինանոցի մեծ մասը թունավոր նյութ ստեղծելու բաղադրամասեր են, այլ ոչ թե պատրաստի քիմիական զենք, թույլ կտան զգալիորեն թեթևացնել երկրի տարածքում քիմիական զենքի ոչնչացման աշխատանքները:







































