Wednesday, 01 07 2026
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը

Վերսկսված շինարարություն՝ քսանամյա դադարից հետո

Երկու ամիս առաջ, ուսումնասիրությունների նպատակով կազմակերպված հերթական շրջայցի ժամանակ, «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմըԱրագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բնակվող Բաղդասարյաններին հաճելի անակնկալ մատուցեց. ընտանիքը տեղեկացավ, որ ընդգրկվել էբնակարանաշինության ծրագրում: Տարիներ շարունակ, Հայկարամը՝ ընտանիքի հայրը, կնոջ և երեք որդիների հետ, ստիպված է եղել ապրել նախ՝ հայրական տանը, ապա՝ վարձով, համագյուղացու կիսավեր բնակարանում: Կիսակառույցի հասցված շինարարությունը, սոցիալական պայմանների պատճառով, քսան տարի շարունակ՝ երազանքից այն կողմ չէր անցել:

Անավարտ շինությունը շուտով լիարժեք տուն կդառնա. շինարարական աշխատանքները մեծ եռանդով վերսկսվել են: Դրանց մասնակցել են նաև կամավորությունն արժեհամակարգ դարձրած գործընկեր կառույցների ներկայացուցիչները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «ՖուլերՏնաշինական Կենտրոնի» թիմը: Այսօրինակ աջակցությունը ոչ միայն ֆիզիկական, այլ նախևառաջ հոգևոր խթան է՝ երկար տարիներ սեփական օջախի ջերմությունից զրկված ընտանիքների համար:

«Չեմ կարողանում հավատալ, որ այս ամենը երազ չէ: Տունն արդեն տան նման է. դուռ, պատուհան, տանիք ունի: Այսօրվա ձեր օգնությունն էլ այնքան անսպասելի ու տեղին, այնքան կարևոր ու անգնահատելի… Անչափ շնորհակալ եմ, որ դժվար պահին օգնության ձեռք եք մեկնում ընտանիքիս»,-ասել էՀայկարամը:

Որևէ ներդրման ամենակարևոր արդյունքը ծանր պայմաններում ապրող ընտանիքներին հուսահատությունից հանելն է: Իր թողած ազդեցությամբ` բնակարանաշինության ծրագիրն այդ առաքելության իրականացնողն է դարձել: Համագործակցության վեց տարվա ընթացքում, գործընկերկազմակերպությունները 149 ընտանիքի համար կարևոր՝ բնակարանի խնդիրը լուծելով՝ նպաստել են նաև ընտանիքների ապագա բարեկեցությանն ու հիմքեր ստեղծել՝ առողջ միջավայրում երեխաներ մեծացնելու համար:

«Եթե ուզում ենք զարգացած գյուղեր ունենալ, ապա պիտի պատրաստ լինենք օգնել մեր հայրենակիցներին՝ շտկելու իրենց մեջքը: Կոտրված սրտով, առանց վաղվա հեռանկարի, հուսահատված մարդն անկախ իր տարիքից՝ անօգնական է: Այս ծրագրի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն մարզերում ապրողներին թույլ է տալիս արժանապատվորեն կարգավորել տարիների անլուծելի թվացող խնդիրը: Ուրախ եմ տեսնել, թե ինչպես է հերթական ընտանիքը, նոր լիցքեր ստացած, կառուցում իր երազած տունը: Մենք ևս սիրով միացել ենք շինարարական աշխատանքներին: Նաև այսպես ենք զորացնում լուսավոր ապագայի հանդեպ հավատը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս ծրագրի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ ընտանիքը ինքն է իրականացնում շինարարական աշխատանքները: Դա ոչ միայն զգալիորեն կրճատում է շինարարական աշխատանքների ծախսը, այլև օգնում է երբեք չլքել սեփական ձեռքերով կառուցված տունը: Այս մասին վկայում է տարիների մեր փորձը»,- ասել է «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2017 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի իրականացման համար 25 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում