Հունիսի 1-ին ավազակային հարձակում է կատարվել «Հայէկոնոմբանկ»-ի Իջևանի մասնաճյուղի վրա:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տեղում վնասազերծել է ավազակային հարձակում կատարած՝ Տավուշի մարզի Հովք գյուղի բնակիչ, միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 17-ամյա Անդրանիկ Առուստամյանին: Պարզվել է, որ նա դանակի սպառնալիքով՝ բանկի հաշվապահ-գանձապահ Քնարիկ Խ.-ից գումար է պահանջել: Անդրանիկ Առուստամյանը բերման է ենթարկվել ոստիկանության Իջևանի բաժին:
Ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնի կողմից ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Անդրանիկ Առուստամյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:











































