Հուլիսի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16.50-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչ 45-ամյա Արամ Խուրշուդյանի վարած տրակտոր Տ 25-ը և 56-ամյա Աբիսողոմ Եղիազարյանի վարած GAZ 24-17 մակնիշի 03 ԼՕ 451 համարանիշի ավտեմեքենան:
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդները, 24-ի մեկ ուղևորը և տրակտորի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով տրակտորը կողաշրջվել է:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:
















































