Սիրիայի Մաալուլա բնակավայրում, որտեղ քրիստոնյաները և մուսուլմանները վաղուց համատեղ խաղաղ գոյակցում էին, իսլամի հետևորդները դավաճանել են իրենց հարևաններին՝ անցնելով գրոհայինների կողմը: Ինչպես The Indenpendent թերթին հայտնել են տեղի կաթոլիկ բնակիչները, մարդիկ, ովքեր իրենց հետ կողք կողքի էին ապրում, քաղաքում հայտնվել են «Ալ-Նուսրա ճակատ»-ի ջոկատների հետ:
Կաթոլիկ քրիստոնյաների խոսքերով՝ իրենց հարևան մուսուլմանները ապստամբությունից մի քանի ամիս առաջ լքել են գյուղը՝ այնտեղ թողնելով իրենց կանանց և երեխաներին: Հարևանները հոգ են տարել նրանց ընտանիքների մասին, ովքեր հարձակումից հաշված օրեր առաջ լքել են բնակավայրը: Սեպտեմբերի վերջին, սակայն, կանանց փոխարեն՝ Մաալուլա են վերադարձել նրանց ամուսինները՝ արմատական իսլամիստների գլխավորությամբ:
Այսօր արդեն բնակավայրը, որտեղ կար 17 քրիստոնեական եկեղեցի, ապրում էին 5 հազար քրիստոնյա և 2 հազար մուսուլման, ավերակ է դարձել:
Իսկ սեպտեմբերի 4-ին մի քանի քրիստոնյաների սպանել են՝ իսլամ ընդունելուց հրաժարվելու համար:








































