ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը Նյու Յորքում Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ Կոսովոյի անվտանգության ուժերը բանակ չեն դառնա: Այս մասին հաղորդում է «Տանյուգ» գործակալությունը:
«Սերբիան տարածաշրջանում խաղաղության և կայունության գլխավոր գործոնն է»,- ասել է Ռասմուսենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ելույթ ունենալիս:
Նիկոլիչն էլ, իր հերթին, նշել է, որ Կոսովոյի սերբերի վստահությունն աճում է KFOR միջազգային խաղաղապահ ուժերի նկատմամբ, որոնք այնտեղ գործում են 1999-ից ի վեր՝ ՆԱՏՕ-ի վերահսկողության ներքո:









































