Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում հուլիսի 18-ին, ժամը 23:37-ին ավարտվել են հրդեհաշիջման աշխատանքները: Այրվել է 5 հա տնտեսական և կենցաղային աղբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին, ժամը 15:42-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ:
Դեպքի վայր էր մեկնել չորս մարտական հաշվարկ:
Պարզվել էր, որ Սիլիկյան թաղամասի աղբանոցում այրվում է կուտակված աղբ, որից 3.5 հա-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել է:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի կոմունալ բաժնի 6 ջրատար, օգտագործվել՝ հատուկ տեխնիկա: