Իրանը հույս ունի լուծել իր միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերը մեկ տարվա ընթացքում՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
Համաձայն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարության՝ «վեցյակի» հետ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հանդիպումն անցել է արդյունավետ, իսկ Քերին անձամբ իրանցի գործընկերոջ հետ ձեռք է սեղմել:
Քերին խոստացել է, որ ԱՄՆ-ը կհանի բոլոր պատժամիջոցներն Իրանի վրայից մեկ ամսվա ընթացքում, եթե Իսլամական Հանրապետությունը հասանելիություն տրամադրի իր միջուկային օբյեկտներին:
Բանակցությունները կշարունակվեն Ժնևում՝ հոկտեմբերի 15-16-ը, որոնց Քերին նույնպես ներկա կլինի:









































