ԱՄՆ-ի Յուտա նահանգի Ռիվերտոն քաղաքի «Գեղեցկության թագուհի» մրցույթի հաղթող Կենդրա Կաքենզի Ջիլը դատապարտվել է 200 ժամվա ուղղիչ աշխատանքի և 500 դոլարի չափով տուգանքի՝ պայթուցիկ նյութ պատրաստելու համար:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման վճիռ կայացրել է Սոլթ-Լեյք-Սիթի շրջանի դատարանը: Համանման պատիժ կկրեն 18-ամյա գեղեցկուհու երեք ընկերուհիները: Նրանք մեղադրվում են ձեռքի տակ եղած միջոցներից «հեղուկ պայթուցիկ» պատրաստելու մեջ:
Ստացված խառնուրդն աղջիկները լցրել են պլաստիկե շշերի մեջ և պայթեցրել փողոցում: Ջիլը դատավճռի կայացումից հետո ստիպված է եղել հրաժարվել նաև իր թագից:





































