Բրիտանական Keating սպորտային ավտոմեքենաներ արտադրող ընկերությունը ներկայացրել է նորույթ, որը արագության նոր ռեկորդ կսահմանի: 2009 թ: Keating սուպերավտոմեքենաներից մեկը արդեն փորձել է ռեկորդ սահմանել՝ արագությունը հասցնելով 416 կմ/ժ-ի:
Նոր մոդելն ունի յոթ լիտրանոց LS7 V8 General Motors շարժիչ: Մեքենայի խցիկը կարբոնից է պատրաստված, իսկ մեքենան՝ ալյումինից:
Ավտոմեքենայի գնի մասին ոչինչ հայտնի չէ: Բանն այն է, որ ընկերությունում բոլոր մեքենաները ձեռքով են հավաքվում:
Արագության սիրահարների համար ստեղծվել է հատուկ շարք՝ 2500 ձիաուժ հզորությամբ շարժիչով: Այս ավտոմեքենաները կարող են 540 կմ/ժ արագություն զարգացնել:











































