Sunday, 28 06 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը

Մատենադարանը համալրվել է արժեքավոր ձեռագրով

1471 թվականին Երուսաղեմում ընդօրինակված «Հրաշափառ», «Հրաշագործ» անունով Ավետարանն այժմ հնարավոր կլինի տեսնել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Ձեռագիրը Մատենադարանին են նվիրաբերել երկար տարիներ ԱՄՆ-ում բնակվող Հրայր և Հռիփսիմե Դադայան-Բարնակյանները: Ավետարանի ցուցադրության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 18-ին Մատենադարանում:

«Ավետարանը մեր ընտանիքին է հասել մեծ մորս` Եղսայի միջոցով: Երբ նա 1918 թվականին գաղթել է Երևան: Իր գյուղի հարևան գյուղում բնակվող մեկը, ով առողջական խնդիրներ է ունեցել Եղսային կանչել և նրան է հանձնել Ավետարանն ու ասել, որ ետ կվերցնի ապաքինվելուց հետո: Նա վստահել է մեծ մորս, քանի որ Եղսան իմաստուն, խելացի, հավատացյալ և քաջ կին է եղել: Այդ մարդու մահից հետո Ավետարանը մեր ընտանիքի հետ շրջել է տարբեր երկրներում: Եղսայի մահից հետո այն փոխանցվել է հորս, նրա մահից հետո` մորս, այնուհետև ինձ և եղբորս»,-նշեց Հռիփսիմե Դադայանը:

Նրա խոսքով` իրենք երկար են մտածել ձեռագրի ճակատագրի մասին և որոշել, որ ամենաճիշտը այն Հայաստան, Երևան վերադարձնելն է, քանի որ Ավետարանը հայ ժողովրդին է պատկանում:

«Երբ մայրս ողջ էր, պարտադրում էր մեզ երեք անգամ ձեռքերը լվանալ գրքին դիպչելուց առաջ և շատ զգուշ լինել: Մեծ մայրս ամեն շաբաթ մոմ էր վառում, աղոթում էր սուրբ գրքի մոտ. նա այն ընկալում էր, որպես հրաշագործ ու աղոթում էր Հայաստանում ապրող մեր բարեկամների, ազգի, բանտարկյալների, զինվորների համար»,-պատմեց Դադայանը:

Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր- Ղևոնդյանն ասաց, որ Մատենադարանի ձեռագրերը ներկայումս քսան հազարից ավելի են աշխարհասփյուռ հայ նվիրատուների շնորհիվ:

«Մեզ համար կարևոր է, որ մեզ են նվիրում ընտանիքում պահված, սերնդեսերունդ փոխանցված մի գիրք, որը ոչ միայն ազգային արժեք է, այլև այդ ընտանիքի համար սրբազան մասունք, ինչը կրկնապատկում է նվիրատվության կարևորությունը»,-շեշտեց Տեր-Ղևոնդյանը:
Վահան Տեր-Ղևոնդյանը «Մատենադարան» հուշամեդալով պարգևատրեց Դադայաններին` կարևորելով նրանց նվիրատվությունը:

Արժեքավոր ձեռագիրը, որը հայտնի է «Հրաշափառ», «Հրաշագործ» Ավետարան անունով, պահվել է Արևմտյան Հայաստանի Չարսանջակ գավառակի Գոդառիճ գյուղի Սբ.Գևորգ եկեղեցում:Ձեռագիրը Դադայան ընտանիքին է փոխանցել Երևանում 1918 թ. գարնանը Գոդառիճ գյուղից գաղթած մի հայ, որը հիվանդության պատճառով ձեռագիրը հանձնել է Դադայան գերդաստանի մեծմորը՝ Եղսային:

Այս թվականից ի վեր ձեռագիրը երկար ճանապարհ է անցել. նախ տեղափոխվել է Ֆրանսիա, ապա` ԱՄՆ: 1990 թվականին Ավետարանը ժառանգում են Եղսայի թոռները` Հրայրը և Հռիփսիմեն, որոնք համատեղ որոշում են կայացնում սրբորեն պահված ձեռագիրը նվիրաբերել Մաշտոցյան Մատենադարանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում