Saturday, 27 06 2026
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Ինչ անել ռուս-թուրքական փլատակների տակ չմնալու համար

Ռուսական «Իզվեստիան», հղում անելով ՌԴ ԱԳՆ անանուն աղբյուրին, հայտնում է, որ Սարգսյան-Ալիև առաջիկա հնարավոր հանդիպումը կազմակերպում է Մոսկվան, Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է, թե պետք չէ վազվզել տարբեր ձևաչափերով և պետք է պայմանավորվել հարևաններով՝ Մոսկվայի հետ:

Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին խոսեց Սերժ Սարգսյանը՝ օրերս հեռուստահարցազրույցի ընթացքում ասելով, որ աշնանը հնարավոր է այդպիսի հանդիպում: Սերժ Սարգսյանը, իհարկե, հայտարարեց, թե չունի դրանից առանձնապես որևէ սպասում: Խնդիրը, սակայն, սպասումը չէ իհարկե, այլ այն, թե ինչ հունով է ընթանալու Ղարաբաղյան գործընթացը, և այստեղ միարժեք է մի բան՝ երբ այն հայտնվում է Մոսկվայի գերազդեցության ներքո, դրանում սկսում են տեղի ունենալ Հայաստանի համար վտանգավոր զարգացումներ:

Ըստ այդմ շատ կարևոր է, թե Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպման հարցում ինչ դիրքորոշում են ունենալու Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան՝ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները: Օրերս Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարել էր, որ Փարիզը միշտ պատրաստ է կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպում: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն էլ մի քանի ամիս առաջ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում էր նշել, որ պետք է առաջիկա ամիսներին սպասել ԱՄՆ առավել ակտիվ քաղաքականություն ղարաբաղյան ուղղությամբ, երբ հստակ լինի ընդհանրապես նոր վարչակազմի արտաքին քաղաքականությունը:

Անշուշտ, միամտություն է պատկերացնել, թե ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան կհանձնեն Ղարաբաղյան խնդիրը Ռուսաստանին: Դա գործնականում նշանակում է Ռուսաստանին հանձնել ամբողջ Կովկասը: Ընդ որում, այստեղ իրավիճակը բազմաշերտ է, և հանձնել Կովկասը Ռուսաստանին գործնականում նշանակում է մատնել այն անկանխատեսելի քաոսի, քանի որ Ռուսաստանն ինքնին միայնակ ի վիճակի չէ տարածաշրջանը «կառավարելու» և անկասկած, ինչպես միշտ, իրականացնելու է դա Թուրքիայի և այժմ նաև՝ Ադրբեջանի միջոցով: Մինչդեռ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ունեն պատմական դասը, թե ինչ է լինում, երբ տարածաշրջանը հանձնվում է ռուս-թուրքական տանդեմի կառավարմանը:

Ըստ այդմ պետք է ենթադրել, որ Վաշինգտոնն ու Փարիզը թույլ չեն տա պատմական սխալի կրկնություն: Տվյալ պարագայում խնդիրը, սակայն, այն է, թե ինչ մարտավարություն կընտրեն նրանք՝ սպասել, որպեսզի Ռուսաստանը հերթական անգամ տապալվի իր նախաձեռնության մեջ և օգնությա՞ն կանչի իրենց, թե՞ պարզապես թույլ չտալ իրավիճակի ծայրահեղացում և հենց սկզբից ապահովել հավասարակշռություն:

Առաջին տարբերակը Հայաստանի համար կարող է հղի լինել վտանգով, քանի որ Ռուսաստանն անկարող է լինելու զսպել Ադրբեջանի նոր ագրեսիան, և եթե Փարիզն ու Վաշինգտոնը որոշեն սպասել Ռուսաստանի տապալմանը, ապա այստեղ, իհարկե, Հայաստանն ու Ղարաբաղը կարող են մնալ փլատակների տակ: Բայց տվյալ պարագայում խնդիրը նաև այն է, թե Հայաստանն ու Ղարաբաղն ինչ են անում փլատակների տակ չմնալու համար, և ինչ են անում, որ Փարիզն ու Վաշինգտոնը չսպասեն, և նրանց համար էական լինի Հայաստանը փլատակների տակ չթողնելը:

Այդ իմաստով Երևանի գործողությունները շարունակում են համարժեք չլինել մարտահրավերներին, և Երևանը շարունակում է սպասել՝ քաղաքական նախաձեռնողականությամբ Վաշինգտոնի և Փարիզի մոտ պրագմատիկ գործընկերային սպասումներ ձևավորելու և նրանց մոտ սպասման ռեժիմի մոտիվացիաները էապես նվազեցնելու փոխարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում