Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Լեհական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում ներդրումների հարցում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանն ընդունել է լեհական SAR ընկերության խորհրդի նախագահ Յաչեկ Ժոզեֆչուկին: Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին:

Յ. Ժոզեֆչուկը նշել է, որ իրենք Հայաստանում են երկու նպատակով` քննարկելու Հայաստանում թռչնաբուծություն ոլորտում ներդրումային ծրագիր իրականացնելու հնարավորությունը և Հայաստանում ներկայացնելու էքսկլյուզիվ էներգետիկ խմիչքների արտադրությամբ զբաղվող Power end gold SAR ընկերության արտադրանքը, որը հանդիսանում է պրեմիում դասի ըմպելիք և պատրաստված է բնական հումքով:

Թռչնաբուծության ոլորտում ներդրումային ծրագիրն իր մեջ ներառում է լեհական կողմից 80 տոկոսի ներդրում, մնացած 20 տոկոսը տեղական գործընկերոջ կողմից: Սա կոմպլեկտ համակարգված ծրագիր է` սկզբից մինչև վերջ և իր մեջ ներառում է կերի ատադրություն, ֆերմա` հավաբներով, սպանդանոց, հավի մասնատում, վերարտադրություն, երշիկեղենի արտադրություն: Կերի արտադրության համար նախատեսվող հումքի 80 տոկոսը ևս պետք է լինի տեղական: Ընդ որում, որպեսզի առաջացած թափոնները չկորչեն, առաջարկվում է բիոգազային համակարգի ստեղծում: Ներդրումները կարելի է սկսել 25 մլն դոլարից և ավելի բարձր ներդրումներ կատարել:

Նշելով, որ լեհական ընկերության համար Հայաստանը արտահանման երեք շուկաներ է բացում` ռուսական, իրանական և չինական, լեհական կողմն առաջարկել է քննարկել նաև նոր գործարանի ստեղծման պարագայում այն Իրանի հետ սահմանակից` ազատ տնտեսական գոտու տարածքում տեղակայելու հնարավորությունը:

Տ.Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին և վստահեցրել, որ առաջարկը կգտնվի նախարարության ուշադրության կենտրոնում և կարվի հնարավորինը այն իրականություն դարձնելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել հանդիպում հայկական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ժամանակ լեհական կողմը կներկայացնի ամբողջ բիզնես ծրագիրը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում