Իտալիայի Ջուլիո կղզու մոտ՝ Costa Concordia նավի խորտակման վայրում, հայտնաբերվել են մարդկանց մարմինների մնացորդներ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Քաղաքացիական պաշտպանության բաժնի ղեկավար Ֆրանկո Գաբրիելին՝ հստակեցնելով, որ ինքնությունը պարզելու համար պետք է ԴՆԹ անալիզ անցկացվի պարզելու համար՝ արդյո՞ք այդ մնացորդները պատկանում են 2012թ. հունվարի 14-ի վթարի երկու զոհերին, որոնց աճյունն այդպես էլ չհայտնաբերվեց:
Նրանց որոնումները հաջողվեց վերսկսել այն բանից հետո, երբ սեպտեմբերի 17-ին հաջող կերպով ավարտվեց նավը բարձրացնելու գործընթացը: Այսօր փրկարարներին հաջողվել է առաջին անգամ մտնել նավի կորպուսի մեջ:
Մարմնի մասերը, որոնք ենթադրաբար պատկանում են Ռասել Ռեբելոյին և սիցիլիացի զբոսաշրջիկ Գրացիա Տրեկարիկին, ջրի տակ գտնվել են 20 ամիս, այդ պատճառով դրանց ինքնությունը հնարավոր է պարզել միայն ԴՆԹ-ի միջոցով:







































