Apple-ը կրկին գլխավորել է աշխարհի ամենաինովացիոն ընկերությունների վարկանիշը, որը կազմել է The Boston Consulting Group-ը (BCG): Այս մասին հայտնում է Marketwired-ը:
Առաջին հնգյակից 4 և տասնյակից 5 ընկերություններ զբաղվում են բարձր տեխնոլոգիաներով ու հաղորդակցություններով: Apple-ը թոփ 50-ում առաջատար է 2005 թվականից:
Google կորպորացիան, որը 2006-2012 թվականներից եղել է երկրորդ հորիզոնականում, այս տարի հայտնվել է երրորդ տեղում:
Երկրորդ տեղը բաժին է ընկել Samsung-ին: Այդ ընկերությունն արագ աճ է ունեցել: 2008-ին այն զբաղեցնում էր 26-րդ հորիզոնականը:







































