Վրաստանի քաղաքացիների շուրջ 39%-ը ցանկանում է, որպեսզի Վրաստանի հաջորդ նախագահը լինի «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Այս մասին հաղորդում է gazet.ru-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կազմած վարկանիշը:
Վարկանիշի համաձայն՝ երկրորդ տեղում է (18%) «Ազգային միասնական շարժման» թեկնածու Դավիդ Բաքրաձեն, իսկ երրորդ հորիզոնականում է հայտնվել «Ժողովրդավարական շարժում՝ Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն (7%):
Վրաստանի նախագահական ընտրությունների թեկնածուներ Շալվա Նատելաշվիլին և Գեորգի Թարգամաձեն ստացել են ձայների 3%-ը, Սալոմե Զուրաբիշվիլին և Կոբա Դավիթաշվիլին՝ 2%-ը: Մյուս թեկնածուները ստացել են 1%-ից քիչ ձայն:
Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին:









































