Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երկվորյակները նշել են իրենց ծննդյան 9-րդ տարեդարձը: Որպես նվեր դերասանուհին նրանց տոնական օր է նվիրել Դիսնեյլենդում: Ականատեսների խոսքով՝ դերասանուհուն զուգակցել է մի անծանոթ տղամարդ: Այդ մասին գրում է toneto.net-ը:
Ինչպես հայտնում են աստղերին մոտ գտնվող աղբյուրները, Փիթը փորձել է ընկերակցել նրանց, սակայն Ջոլին կտրականապես հրաժարվել է նախկին ամուսնու հետ ժամանակ անցկացնելուց: Բրեդը համեստորեն խնդրել է Անջելինային թույլ տալ նրան անձամբ շնորհավորել երկվորյակներին ծննդյան կապակցությամբ, սակայն դերասանուհին պատասխանել է, որ նա արդեն ծրագրեր ունի այդ օրվա համար և Բրեդը ստիպված կլինի սպասել:










































