Friday, 24 07 2026
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը

Օլանդը ՀՀ քաղաքացու նման է մտածում, Սարկոզին՝ սփյուռքահայի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը:

 – Պարոն Մինասյան, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստանի Անկախության օրվա առիթով հղած շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանին հրավիրեց Ֆրանսիա: Մինչդեռ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցած տարի հայտարարել էր, որ 2013թ. Հայաստանը սպասում է Օլանդի այցին: Ինչո՞ւ Ֆրանսիայի նախագահը չընդունեց Հայաստանի հրավերը, որ Ս.Սարգսյանին է հրավիրում Ֆրանսիա: Արդյոք պատճառը Ս.Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությո՞ւնն է:

 – Տարբեր պատճառներ կան, և այդ թվում կարող է լինել նաև Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունը: Օլանդը պետք է այցելի նաև Թուրքիա և չի ցանկանում այդ առումով իրեն ճնշումների տակ դնել: Կամ էլ գիտի, որ եթե պիտի այցելի Հայաստան, ստիպված պիտի գնա նաև Վրաստան ու Ադրբեջան: Բայց քանի որ այդ երկու երկրները նախընտրական շրջանում են, հավանաբար չի ուզում, որ իր այցը որևէ թեկնածուի համար քաջալերանք համարվի: Իմ կարծիքով՝ հիմա հարմար պահ չէ, որ նախագահ Օլանդը այցելի ոչ միայն Հայաստան, այլև տարածաշրջան:

 – Բայց Թուրքիա գնալու է:

 – Այո, և դրա համար տարբեր պատճառներ կան: Սիրիայի հարց կա, որը միջազգային քաղաքական հարթակում այսօր առաջնահերթություն է: Ֆրանսիան և Թուրքիան բավականին հետաքրքրություն ունեն այդ հարցի շուրջ: Կա նաև տնտեսական խնդիր, և տնտեսական կապերի համար Օլանդի՝ Թուրքիա գնալը կարևոր է: Բայց լավ է, որ Ս.Սարգսյանին այդ առաջարկն արվել է: Գիտենք, որ Ֆրանսիայի համար Հայաստանը կարևոր է երկու պատճառով, նախ՝ քաղաքական, որովհետև Ֆրանսիան բավական մեծ ազդեցություն ունի Հայաստանի վրա, և Հայաստանում ֆրանսիական շահերը մեծ են: Երկրորդը նորից Սիրիայի հարցն է: Ֆրանսիացիները գիտեն, որ ՀՀ-ն հատուկ դիրքորոշում ունի Սիրիայի հարցի նկատմամբ, և չի բացառվում, որ Օլանդը պարզապես ցանկանում է իմանալ՝ ՀՀ նախագահն ինչ կեցվածք, կարծիք ու առաջարկներ ունի՝ կապված այդ երկրի հետ:

 Ս.Սարգսյանին հրավիրելու պատճառներից մեկն էլ, թերևս գլխավորը, այն է, որ շուտով Ֆրանսիայի խորհրդարանը քննարկելու է Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը: Ու եթե այդ նախագիծը օրակարգում ընդգրկվի, և Օլանդը Հայաստան գա, ստիպված պետք է լինի խոսել այդ հարցի մասին: Իսկ Օլանդը ցանկանում է, որ այդ բանաձևը քննարկվի և ընդունվի ավելի հանգիստ մթնոլորտում, առանց աղմուկի: Եթե նա գա Հայաստան, ստիպված կլինի անդրադառնալ նաև այդ հարցին, ինչպես ժամանակին Նիկոլա Սարկոզին եկավ Հայաստան, դրա մասին խոսեց, և տեսանք, թե արդյունքն ինչ եղավ: Օլանդը ՀՀ քաղաքացու նման է մտածում, Սարկոզին՝ սփյուռքահայի: Սարկոզին սփյուռքահայերի նման ավելի զգացմունքային մոտեցում ցուցաբերեց: Օլանդն ավելի ռազմավարական ու քաղաքական մոտեցում ունի այդ հարցի նկատմամբ:

 – Այսինքն՝ Օլանդը այնուամենայնիվ ցանկանո՞ւմ է, որ այդ օրինագիծը ընդունվի:

 – Այո, այո: Ես համոզված եմ, որ ցանկանում է: Պետք է հիշել նրա բոլոր հայատարարությունները, պարզապես չի ցանկանում աղմուկ բարձրացնել և խոչընդոտներ ստեղծել:

 – Իսկ նվաստացուցիչ չէ՞, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստան գալու հրավերը չի ընդունում, փոխարենը Ս.Սարգսյանին է Ֆրանսիա հրավիրում:

 – Ոչ: Պարզապես ժամանակը հարմար չէ: Նա հրավերը չի մերժում, հատկապես որ ինքն է Ս.Սարգսյանին Ֆրանսիա հրավիրում: Գուցե Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո Իլհամ Ալիևին էլ հրավիրի, բայց եթե նա վերընտրվի համատարած խախտումներով, համոզված եղեք, որ չի հրավիրի:

 – Ավելի քան 20 օր է անցել Ս.Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունից, անցել է նաև շոկային տպավորությունը, և կարելի է ավելի սթափ գնահատել: Կարո՞ղ եք ասել՝ հիմա Ֆրանսիայի հայ համայնքում կամ ընդհանրապես քաղաքական շրջանակներում ու Եվրոպայում ի՞նչ են մտածում Հայաստանի հետ կապված:

 – Ես համայնքի անունից չեմ կարող խոսել, բայց, իմ կարծիքով, լինի հայաստանցի, ղարաբաղցի թե սփյուռքահայ, նույն մտահոգությունը կա՝ անվտանգությունը: Ցանկացած հայի համար գլխավոր հարցը Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունն է: Իսկ եթե Եվրոպան չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, անիմաստ է խոսել, որովհետև տեսանք` 2008թ. պատերազմի ժամանակ ոչ մի կերպ չկարողացավ արգելել Վրաստանի դեմ Ռուսաստանի հարվածը, չկարողացավ ապահովել Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Նույնիսկ Ամերիկան չկարողացավ դա ապահովել: Եվ հայ ժողովուրդը դա հասկացավ:

 Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու դեպքում կան երեք մեղավորներ. մեկը Եվրոպան է, որ խոսում էր, բայց ՀՀ անվտանգության հարցում ոչինչ չարեց: Կցանկանայինք լսել ոչ միայն ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին, այլև Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի ձայնը, որ չլսեցինք:

 Երկրորդ մեղավորը, անշուշտ, Հայաստանն է, որովհետև ինչու պետք է տարիներ շարունակ բանակցություններ վարեր ԵՄ-ի հետ՝ իմանալով, որ, ի վերջո, ՈՉ է ասելու: ՀՀ-ն մեղավոր է, որովհետև այն օլիգարխիկ, ֆեոդալական կարգավիճակը, որ գոյություն ունի, Մաքսային միության հետ պիտի շարունակվի: Գիտենք, որ եթե ՀՀ-ն գնար դեպի Եվրոպա, մեծ փոփոխություններ տեղի կունենային պետական ու տնտեսական համակարգում, և դա օլիգարխների շահերից չի բխում: Հայաստանում տնտեսագետները դեպի Եվրոպա են ձգտում, բայց օլիգարխները՝ դեպի ՌԴ:

 Եվ երրորդ մեղավորը Ռուսաստանն է, որը հետխորհրդային հանրապետություններին դիտում է որպես վասալ և ոչ թե որպես ինքնիշխան պետություններ: Ու եթե ՌԴ-ն ցանկանում է ավելի ազդեցություն ունենալ, իր մոտեցումները պետք է փոխի, բայց դա անհնար է այդ երկրի դեպքում: Հատկապես Պուտինի դեպքում: Եվ խնդիրն իրականում Ռուսաստանի ու Եվրամիության միջև է, ոչ թե Երևանի ու Մոսկվայի կամ Երևանի ու Բրյուսելի միջև: ՌԴ-ն չի ուզում, որ հետխորհրդային հանրապետությունները գնան դեպի Եվրոպա: Եվրոպա գնալով՝ այդ երկրները պիտի դառնան իրավունքի պետություններ, իսկ դա ՌԴ-ի շահերից չի բխում: Եթե ՀՀ-ն իսկապես միանա Մաքսային միությանը, կշարունակի մնալ հետխորհրդային հանրապետություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում