Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

1973 թ. «ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է». Սովետաշենի մերձակայքում հայտնաբերված ինքնաշեն ինքնաթիռի առեղծվածը

1973 թվականի հոկտեմբերի 13-ի վաղ առավոտյան Երևանի հարավ-արևմուտքում՝ Սովետաշենի մերձակայքում հայտնաբերված ինքնաթիռը տարակուսանքի մեջ գցեց մարդկանց՝ ի՞նչ ինքնաթիռ է, առանց վայրէջքի հրապարակի ինչպե՞ս է այդտեղ վայրէջք կատարել։

Ոմանք կարծիք հայտնեցին, թե ինքնաթիռը սովետական պետական սահմանը խախտած օտարերկրացիներինն է, ովքեր, անշուշտ, բարի նպատակներով չեն խախտել սահմանը։ Ոչ բարի նպատակների մասին էր վկայում նաև այն, որ ինքնաթիռի անձնակազմը անհետացել էր…

Առեղծվածային ինքնաթիռի մոտ շուտով հավաքվեցին սահմանապահներ, իրավապահներ, պետանվտանգության ծպտված ու չծպտված աշխատողներ։

Տեղում կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ինքնաթիռն ինքնաշեն է, ավելին՝ պատրաստվել է… տեղում ու դեռևս օդ չի բարձրացել…

Մարդկանց տարակուսանքն ավելի մեծացավ։ Ովքե՞ր են «ինքնաթիռաշինարարները», որտե՞ղ են պատրաստել ինքնաթիռը, ինչպե՞ս են հասցրել Սովետաշենի մերձակայքը։

Ամբողջ տեղանքը «սանրեցին»։ Հետքերը տարան «Երքիմշին» տրեստի մերձակա այգիներում գտնվող փայտե շինություն։ Պարզվեց՝ ինքնաթիռն այնտեղ էր «ծնունդ առել», այնտեղից էին ինքնաթիռը «թռիչքահրապարակ» տարել։ Անհայտ էր մնում ամենակարևորը՝ ովքե՞ր էին պատրաստել ինքնաթիռը և՝ ի՞նչ նպատակով։

Մերձակայքի բնակիչները խորհրդավոր ինքնաթիռաշինարարների, փայտե շինություն ելումուտ անողների դեմքերը չէին հիշում։ Բայց որոշ բաներ հիշեցին։ Մեկն ասաց. «Քաղաքի տղերք էին»։ Մյուսն էլ ավելացրեց. «Մեկի անունը կարծեմ Հենրիկ էր, երկրորդինը՝ Էդիկ…»։

Երկու անուն և՝ ուրիշ ոչինչ։ Սկսվեց ինքնաթիռաշինարարների որոնումը։

Անհավանական էր թվում, բայց իրավապահները Հենրիկի հետքի վրա ընկան՝ Հենրիկ Ա.-ն էր, վալյուտայի գործ անելու, ապօրինի հրազեն պահելու համար 1964 թվականին դատապարտվել էր 3 տարի ազատազրկման։  1967 թվականին ազատվել  ու  շարունակել էր վալյուտայի գործով զբաղվել։ Կապեր էր հաստատել նույն գործով զբաղվող մոսկվացիներ Ալեքսանդրի ու Միխայելի հետ։

1970 թվականին այս խումբը զբաղվում էր ոսկու, «վալյուտայի սպեկուլյացիայով», նրանք գնում ու վերավաճառում էին ոսկու ձուլակտորներ, ոսկեդրամներ, թանկարժեք քարեր, դոլար։  Խմբի անդամները, այդ թվում՝ Հենրիկը, բավական կարողություն էին կուտակել։

Հենրիկը հիմնականում Մոսկվայում էր լինում։ Բայց 1973 թվականին մոսկվացի հանցընկերները բռնվեցին, Հենրիկ Ա.-ն, իր գլխին կախված վտանգը զգալով, անմիջապես վերադարձավ Երևան։

Կուտակած հարստությունը փրկելու, այդ հարստությունը վայելելու համար նա որոշեց գաղտնի անցնել պետական սահմանը ու հեռանալ  ԽՍՀՄ-ից։

Հենրիկ Ա.-ն համաձայնության եկավ ծանոթներից մեկի հետ՝ մասնագիտությամբ ինժեներ, նախկինում դատված երևանցի Յուրիկ Ա.-ն էր։

Հենրիկը Յուրիկին ներկայացրեց իր ծրագիրը՝ ինքնաշեն ինքնաթիռով հատել պետական սահմանը ու փախչել Սովետից։

Հենրիկն ինքնաթիռաշինության գործին մասնակից դարձրեց նաև իր եղբորը՝ պետհամալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ուսանող Էդուարդ Ա.-ին։

Նրանք հողատարածք զավթեցին «Երքիմշին» տրեստի մերձակա այգիներում, «Հայշինվառելիքառի» բազայից կանխիկ գումարով ձեռք բերեցին շինանյութ, կառուցեցին փայտե շինություն, որտեղ սկսեցին ինքնաթիռաշինությունը։ Նրանք «Ցվետմետսնաբսբիտի» բազայից ձեռք բերեցին դյուրալյումին, թիթեղներ, անկյունակապեր, չորսուներ…

Օգտվեցին նաև հանրապետական «ԴՕՍԱԱՖ»-ի Արզնու ակումբի ծառայություններից՝ ձեռք բերելով ավիացիոն շարժիչ, պտուտակ, վառելիք, յուղ, վառելիքային համակարգի խողովակներ և այլ անհրաժեշտ մասեր։

Ինքնաթիռաշինությունն արագացնելու նպատակով Հենրիկը ներգրավեց նաև իր մորաքրոջ տղային՝ Հայֆիլհարմոնիայի ավտովարորդ Էդիկ Ղ.-ին, հենց նա էր գործարկելու ինքնաշեն ինքնաթիռի շարժիչը։

Էդիկ Ղ.-ին անչափ դուր էր եկել արտասահման մեկնելու հեռանկարը, նա ակտիվորեն լծվեց ինքնաթիռաշինության գործին։ Ինքնաթիռի անիվները տեղադրելու հարցում Էդիկն իր հերթին ներգրավեց կրտսեր եղբորը՝ Գարիկին։

Վերջապես եկավ այն օրը, երբ ինքնաթիռը, ինքնաթիռաշինարարների կարծիքով, պատրաստ էր թռիչքի։

1973 թվականի հոկտեմբերն էր։ Գիշերով խումբը Հայֆիլհարմոնիայի ավտոմեքենայով ժամանեց «շինհրապարակ»։

Սղոցեցին փայտե   շինության ճակատային մասի սյուները, ինքնաթիռը կապեցի մեքենային ու դուրս բերեցին նախապես ընտրված «թռիչքադաշտ»՝ Երևան-Սովետաշեն ավտոճանապարհ։ Խմբի անդամները ինքնաթիռ նստեցին ու պատրաստվեցին թռիչքի։ Հենրիկն ինքն էր ստանձնել օդաչուի պարտականությունները։ Նա հայտարարեց, թե մի քանի րոպեից սահմանի մյուս կողմում կլինեն՝ «ազատության մեջ»։

Րոպեներն անցա, բայց նրանք այդպես էլ մնացին Սովետաշենի ճանապարհին՝ ինքնաթիռի շարժիչը չկարողացան գործարկել։ Ստիպված՝ ինքնաթիռը թողեցին ճանապարհի մերձակայքում ու անհետացան…

Նրանք որոշեցին պետական սահմանն անցնել քաղավիացիայի տեղական երթուղիներով թռչող ինքնաթիռներից մեկը զավթելու և փախցնելու միջոցով։

Հենրիկը, համոզված լինելով, որ իրենց սարքած ինքնաթիռի շարժիչը չի աշխատել Էդիկ Ղ.-ի մեղքով, պահանջեց, որ մեղքը քավելու համար Էդիկն իր հետ ինքնաթիռ զավթելու գործողությանը մասնակից դարձնի նաև կնոջը, 5 տարեկան աղջնակին ու եղբորը։ Դա արվեց նաև այն նպատակով, որ ինքնաթիռում տեղերը զբաղեցնեն յուրայինները, ազատ տեղեր ու կողմնակի ուղևորներ չլինեն։ Հենրիկի պահանջով նրա կրտսեր եղբայր Էդուարդը երկու ատրճանակ հայթայթեց։

Երբ նախապատրաստական աշխատանքներն ավարտվեցին, խումբը, նրանց հետ նաև Էդիկ Ղ.-ի կինը, դուստրն ու եղբայրը, մեկնեցին Եղեգնաձոր, գիշերեցին այնտեղ,հետո մեկնեցին Գորիս։ Առավոտյան արդեն Գորիսի օդանավակայանում էին։ Օրվա ընթացքում նրանք մի քանի ինքնաթիռ բաց թողեցին, որովհետև չէր հաջողվում մի ամբողջ ինքնաթիռ զբաղեցնել, կողմնակի ուղևորներ միշտ լինում էին։

Խումբը վերջին երթուղով վերադարձավ Երևան։

Հաջորդ օրը նույն խումբը Երևանից ինքնաթիռով մեկեց Սիսիան, բայց այդ ինքնաթիռն էլ չկարողացան զավթել՝ կողմնակի մարդիկ նրանց կաշկանդում էին։ Երկու օր մնացին Սիսիանի հյուրանոցում։ Ստիպված՝ վերադարձան Երևան։

Հենրիկը որոշեց Էդիկ Ղ.-ի ընտանիքը վերադարձնել տուն՝ նրանք ավելի շատ խանգարում էին։ Մնացածը մեքենայով մեկնեցին Թբիլիսի։ Որոշ ժամանակ թաքնվեցին Թբիլիսիում, հետո՝ Բաթումիում, Սոչիում։  Հենրիկը շարունակ ծրագրեր էր կազմում՝ սահմանը հատելու հնարավորություն գտնելու հույսով։ Նույնիսկ սահմանը բեռնատարով հատելու միտք հղացավ։ Յուրի Ա.-ն մտաբերեց, որ կալանավայրում ծանոթացել էր ոմն Լեոնիդի հետ, ով տարիներ առաջ ծառայել էր Արտաշատի սահմանամերձ գոտում և ծանոթ էր տեղանքին։ Հենրիկն ու Յուրին անմիջապես մեկնեցին Զապորոժիեի մարզ, հանդիպեցին Լեոնիդին, խնդրեցին իրենց օգնել սահմանը հատելու հարցում։

Լեոնիդը խոստացավ օգնել, նույնիսկ նրանց հետ ճամփա ընկավ, բայց հետո աննկատ հեռացավ ու նրանց մտադրության մասին իրազեկեց պետանվտանգության աշխատողներին։

Խումբը, Լեոնիդին կորցնելով, նորից մեկինեց Վրաստան։ Ռուսթավիում հանդիպեցին երևանցի վարորդ Զավեն Հ.-ին, առաջարկեցին օգնել իրենց, նորից անհաջողության մատնվեցին։ Մեկնեցին Արարատի շրջանի Խալիսա սահմանամերձ գյուղը՝ նպատակ ունենալով սահմանն անցնել ԵրԱԶ մեքենայով…

Խմբի դեգերումներն այդպես էլ արդյունք չտվեցին։ Նրանց բոլորին ձերբակալեցին։ Առգրավեցին Հենրիկի մեծ կարողությունը։

ՀԽՍՀ գերագույն դատարանի քրեական գործերով կոլեգիան՝ Ս. Դանիելյանի նախագահությամբ, պետական մեղադրող Պ. Թոխյանի մասնակցությամբ քննեց քրեական գործը՝ հարուցված մի շարք ծանր հոդվածներով։

Հենրիկ Ա.-ն դատապարտվեց 15 տարի ազատազրկման։ Երկարաժամկետ պատիժներ սահմանվեցին նաև խմբի մնացած անդամների նկատմամբ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում