Ակնթարթային հաղորդագրությունների Google Talk ծառայության օգտատերերը հաղորդել են հավելվածի աշխատանքում խափանման մասին, ինչի հետևանքով հաղորդագրություններն ուղարկվում են ոչ այն հասցեատերերին, որոնց համար դրանք նախատեսված են: Այս մասին հայտնում է TechCrunch-ը:
Հաղորդագրությունների ուղարկման հետ խնդիրներ ունեն հիմնականում նրանք, ովքեր անցում են կատարել հավելվածի նոր՝ Hangouts անվանումով տարբերակին:
Google-ի ներկայացուցիչներն արդեն խոստովանել են խնդրի առկայությունը: Ընկերությունը հայտնել է, որ ներկայում քննվում են առաջացած խափանման պատճառները:










































